«Նիկոլ Փաշինյանը շատ ճիշտ է ասում` ես մնալու եմ Հայաստանում». Սամվել Կարապետյան
![]() «ԱրմենիաԹիՎի»-ի լրագրողը հարցազրույցի ընթացքում դիմեց «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանին. «Ձեր այն հայտարարությանը, թե իշխանությունների վերընտրվելու դեպքում 300 հազար ադրբեջանցիներ կարող են գալ և բնակություն հաստատել Հայաստանում, իշխանությունը, Նիկոլ Փաշինյանը արձագանքում են՝ նա դեռ տասնամյակներով չի կարողանալու հեռանալ Հայաստանի Հանրապետությունից, նա պիտի գտնվի ՔԿՀ-ում՝ որպես լրտես։ Ինչպես սա կմեկնաբանեք»: «Ես չեմ էլ պլանավորում այս տասնամյակում հեռանալ Հայաստանից։ Ես պլանավորել եմ աշխատել հայ ժողովրդի համար։ Շուտով մենք տոնելու ենք մեծ հաղթանակ։ Եվ Փաշինյանը շատ ճիշտ է ասում։ Ես մնալու եմ։ Իսկ որտեղ եմ ես գտնվելու, վստահ եղեք՝ ես եմ որոշելու։ Փաշինյանը հունիսի 7-ից հետո ոչ մի որոշում չի կարող կայացնել։ Առավել ևս՝ իմ ապագայի մասով։ Ինքը ավելի ճիշտ կանի՝ երկար մտածի իր և իր խմբակի ապագայի մասին։ Իսկ ինչ վերաբերում է ադրբեջանցիների՝ Հայաստան գալուն, մարդկանց թվում է՝ մենք այդ հարցով նախընտրական ինչ-որ քարոզարշավ ենք իրականացնում։ Դա արդյունք է այն հայտարարությունների, որ մենք ամեն օր լսում ենք Ալիևից և իր օգնականներից։ Եթե չկա այդպիսի բան, ես առաջարկում եմ՝ թող Փաշինյանը վաղն առավոտյան հայտարարի, որ հունիսի 18-19-ին Նախիջևանում Ալիևը չի կարող անցկացնել փառատոն։ Մեր բոլոր անհանգստությունները նրանից են, որ այս մարդը չի կարողանում հակաճառել Ալիևին, Ադրբեջանի մոտեցումներին, բոլոր այն վտանգավոր հայտարարություններին, որ արվում են մեր երկրի և մեր ժողովրդի հասցեին։ Մենք դրա մասին ենք խոսում։ Մենք դա չենք օգտագործում ձայներ հավաքելու համար։ Բայց մենք պարտավոր ենք ամեն օր թմբկահարել մեր անհանգստությունները, քանի որ ամեն օր տեսնում ենք թույլ և թուլացող կառավարություն։ Դա վտանգ է մեր երկրի համար»: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
