«Եթե մարտունակ բանակ է կառուցել, ինչո՞ւ է համոզված, որ եթե պատերազմ լինի, պարտվելու ենք». Անդրանիկ Թևանյան
![]() «Մայր Հայաստան» կուսակցության նախագահ, բանտարկյալ Անդրանիկ Թևանյանի հոդվածը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից. «Ալիևի կողմից «հարբած ծաղրածու» պիտակին արժանացած և դրան լռությամբ համաձայնություն տված Նիկոլ Փաշինյանը Հանրապետության օրվա կապակցությամբ նախընտրական շոու-զորահանդես էր կազմակերպել: 2018-ից մեր բանակի դեմ պայքարող, մեր երկիրը պարտության տարած, միլիարդավոր դոլարների զենքերը թշնամուն հանձնած Նիկոլը կրկին որոշել է «Տիգրան Մեծ» խաղալ: Իհարկե, Ալիևի թույլտվությամբ՝ նախընտրական նպատակներով: Այդ շոուն նաև Սարդարապատի հուշահամալիր չայցելելու քաղաքականությունն էր՝ Թուրքիային հաճոյանալու համար: Նիկոլն ուղնուծուծով դեմ է 1-ին Հանրապետությանը և 1-ին Հանրապետության տրամաբանական արդյունք 3-րդ Հանրապետությանը: Սակայն փարիսեցիաբար շոու-զորահանդես է կազմակերպում Հանրապետության օրը: Նիկոլը խաբում է, երբ հայտարարում է, թե պետական պարտքը 8 միլիարդ դոլարով ավելացրել է, որպեսզի զենք գնի: Բա եթե մարտունակ բանակ է կառուցել, ապա ինչո՞ւ է ՀՀ քաղաքացիներին վախեցնում պատերազմով: Չէ՞ որ մարտունակ բանակը թշնամուն զսպող և պատերազմը կանխող գործոն է: Բա եթե մարտունակ բանակ է կառուցել, ապա ինչո՞ւ է համոզված, որ եթե պատերազմ լինի, ապա մենք անպայման պարտվելու ենք: Ըստ նիկոլոկան քարոզչության՝ մեր բանակը հիմա մարտունակ է, քանի որ… փոխվել է զինանշանը: Էս գեբելսական տնայնաբույծներին թվում է, թե իրենց արտադրած դեմագոգիան լայն սպառում ունի: Հանրապետության օրվա խորհուրդն այն է, որ հունիսի 7-ը պետք է դառնա քաղաքական Սարդարապատի օր: Այդ օրը քաղաքացին պետք է «ոչ» ասի Ալիևի մոտ «հարբած ծաղրածու» աշխատողին, «ոչ» ասի Հայաստանի վիլայեթացմանը և ձևավորի հայկական իշխանություն: Նիկոլը գլխավորում է պատերազմի ու պարտության կուսակցությունը: Մենք երաշխավորված խաղաղություն և զարգացում ենք ապահովելու: Մենք ունենալու ենք մարտունակ բանակ և անվտանգ պետություն: Դրանք ապահովելու կարևորագույն նախապայմանն իշխանափոխությունն է: Միացի՛ր, որ փոխենք։ Աղբյուրը` «Մայր Հայաստան» |

«IMEI համակարգի կարգավորում. հարցը տեխնոլոգիան չէ, այլ՝ պետական կարգավորման որակը»․ Տիգրան Ջրբաշյան
8411:18
«Մեր Երևանն այս կոկիկ և խնամված տեսքն ուներ»․ Քրիստինա Վարդանյան
8809:48
«Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8709:42
Սպասվում է կարճատև անձրև, առանձին շրջաններում՝ կարկուտ
9608:30
«Պայմանագրային զինծառայող Ռ.Խ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձպեռնվել է քրեական վարույթ»․ Կիմա Ավդալյան
209Երեկ, 22:48
Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
251Երեկ, 20:30
