«Հնարավո՞ր չէր, որ Նիկոլ Փաշինյանը Մինսկի պլանն ընդուներ 2019-ին». Լևոն Զուրաբյան
![]() ՀԱԿ վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներկայացրեց ՀԱԿ անդամների այցը Սիսիանի հերոսների պանթեոն: «Վերևում մեր այն նահատակներն են, որոնք 90-ականներին ապահովեցին հաղթանակն Արցախյան առաջին պատերազմում։ Այստեղ նաև մեր այն տղաներն են, որոնք 44-օրյա պատերազմի և հուլիսյան ավանտյուրայի ժամանակ նահատակվեցին, նաև Տավուշյան դեպքերի ժամանակ։ Մտորում էինք՝ արդյոք հնարավո՞ր չէր այնպիսի քաղաքականությամբ հանդես գալ՝ թեկուզ 2019 թ․, հատկապես, որ այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանը կուռքն էր հայ ժողովրդի, 10 մլն հայեր երդվում էին իր անունով, և ինքը բոլոր հնարավորություններն ուներ Մինսկի խմբի համանախագահության պլանն ընդունելու, ինչի պարագայում մենք չէինք ունենա պատերազմ, կունենայինք Լեռնային Ղարաբաղ՝ Քելբաջարով, Լաչինով՝ հայկական վերահսկողության տակ։ Բայց ինքը գնաց ուրիշ ճանապարհով, ունեցանք պատերազմ, զոհեր, ջարդեց ողնաշարը, Արցախը կորցրեց 2023-ին, հիմա էլ նույն բախտախնդրությամբ շարունակում է նույն քաղաքականությունը՝ Հայաստանը ներքաշելով աշխարհաքաղաքական թոհուբոհի մեջ, ինչը մեծ ու վտանգավոր սպառնալիքներ է բերում մեր ժողովրդի գլխին»,- ասաց ՀԱԿ-ի վարչապետի թեկնածուն։ Աղբյուրը` Լևոն Զուրաբյան |

«IMEI համակարգի կարգավորում. հարցը տեխնոլոգիան չէ, այլ՝ պետական կարգավորման որակը»․ Տիգրան Ջրբաշյան
8411:18
«Մեր Երևանն այս կոկիկ և խնամված տեսքն ուներ»․ Քրիստինա Վարդանյան
8809:48
«Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8709:42
Սպասվում է կարճատև անձրև, առանձին շրջաններում՝ կարկուտ
9608:30
«Պայմանագրային զինծառայող Ռ.Խ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձպեռնվել է քրեական վարույթ»․ Կիմա Ավդալյան
209Երեկ, 22:48
Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
251Երեկ, 20:30
