«Ի՞նչ է ուզել Ադրբեջանը, որ էս մարդն ասել է` չէ ու մի 3 ամիս հետո էլ է ասել` չէ». Նարեկ Կարապետյան
![]() Հրազդանում կայացած հանրահավաքի ժամանակ «Ուժեղ Հայաստան»-ի խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը արձանագրեց. «Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ իրենք Հայաստան պետք է վերադառնան ոչ թե տանկերով, այլ ավտոմեքենաներով: Ադրբեջանի մոլլայի՝ Փաշազադեի տեղակալը հայտարարել է, որ մի քանի հարյուր մզկիթ են ունեցել, իբրև թե, այստեղ, որոնք պետք է վերակառուցվեն և իրեն հանձնվեն: Մոտ 70 օր առաջ են ասել: Նախիջևանում անցկացնում են, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջան» ֆորում: Սրանք անգամ ժողովրդից թաքուն չեն պահում: Բայց հետո զարմանում ենք, թե ո՞նց եղավ, որ մեր մեջքի հետևում են պայմանավորվում: Ո′չ, մեր աչքի առաջ են ասում, բայց մենք չենք ուզում տեսնել: Հիմա կասեք՝ հա դե լավ, Ադրբեջանն ասում է, հո մենք էլ չարինք: Համեմատենք՝ Ադրբեջանն ուզում էր Արցախի շուրջ 5 շրջանները, ստացա՞վ, Ադրբեջանն ուզում էր Բերձորն ու Քարվաճառը, ստացա՞վ, ուզում էր ամբողջ Արցախը, ստացա՞վ, ուզում էր Սյունիքով ճանապարհ, իր երկրի հետ կապ չունի էդ ճանապարհը, ոչ մի բանի հետ կապ չունի, ստացա՞վ, ուզում էր Սահմանադրություն փոխենք, հայտարարեցի՞ն, որ փոխում են: Ի՞նչ է ուզել, որ չեն տվել էս մարդիկ: Ի՞նչ է ուզել Ադրբեջանը, որ էս մարդն ասել է՝ չէ, ու մի 3 ամիս հետո էլ է ասել՝ չէ: Սկզբից ասում է չէ, հետո ասում է հա, հետո մեզ համոզում է՝ այլապես կլիներ սենց, նենց: Էդ ո՞նց ա՝ ուրիշ երկրներում սենց խնդիրներ չեն լինում, մենակ մեզ մոտ ա լինում»: |

«Էս ուր ենք հասել». Տիգրան Վարդանյան
11016:48
«Արգելված պեյզաժ է. հուսանք՝ հետևանք չի ունենա». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)
10415:12
«Թույլ չտվեցին նկարահանում իրականացնել Կիրանցի պատի մոտ». Էդմոն Մարուքյան
12314:42
«Ահազանգեր եմ ստացել, որ անձնագրային բաժինները խնդիրներ են ստեղծում արցախցիների համար». Մարինա Խաչատրյան
11914:24
«Աշխատավարձերն ու պարգևավճարները կրճատելու դեպքում հնարավոր է թոշակը զգալիորեն բարձրացնել». Մեսրոպ Առաքելյան (տեսանյութ)
12314:12
Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ՔՊ-ի և Հանրայինի
13313:18
