«Հրազդանում փակել են 3 գործարան, բայց մենք այն դարձնելու ենք Հայաստանի արդյունաբերական կենտրոնը». Նարեկ Կարապետյան
![]() Այսօր «Ուժեղ Հայաստան»-ը հանրահավաք էր կազմակերպել Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում: Դաշինքի անդամ Նարեկ Կարապետյանը դիմեց հրազդանցիներին. «Ո՞վ ունի ծանոթ, որ աշխատել է Հրազդանի ցեմենտի գործարանում, հիմա իրենք աշխատանք ունե՞ն՝ ոչ: Ո՞վ ունի ծանոթ, որ աշխատել է «Պատնեշ» ընկերությունում, հիմա գործ ունե՞ն՝ ոչ: Ո՞վ ունի ծանոթ, որ աշխատել է գազի բալոնների գործարանում, հիմա գործ ունե՞ն՝ ոչ: Հրազդանում փակվել է 3 գործարան, մատը մատին չեն տվել գործարանների վերականգնման համար: Հրազդանցին տունը չի կարողանում պահել, որովհետև պպատասխանատուները զբաղված էին եգիպտացորեն ուտելով, պարելով, ֆրանսիաներ գնալով: Բայց ես խոստանում եմ՝ «Հրազդանի ցեմենտի գործարան»-ը փոփոխություններից հետո 8 ամսվա ընթացքում մենք վերագործարկելու ենք: «Պատնեշ»-ը 7-8 ամսվա ընթացքում ստանալու է պատվերներ, Հրազդանը դառնալու է Հայաստանի արդյունաբերական կենտրոնը: Տասնյակ միլիոնավոր դոլարների աշխատավարձեր, հազարավոր մարդկանց աշխատատեղեր: Հրազդանը ՀՀ-ի կենտրոնում է՝ սահմաններից հեռու, երկաթգծի վրա, ամենաիդեալական տեղն է, որ իր աշխատասեր բնակչությամբ արտադրություններ հիմնվեն, որով ես զբաղվել եմ, մինչև քաղաքականությամբ զբաղվելը: Ամեն շաբաթ եղել եմ Հրազդանում, տեսել եմ ձեր աշխատասիրությունը: Հայաստանը ունենալու է մի քանի արդյունաբերական կենտրոն, բայց ամենախոշորը Հայաստանն է լինելու»: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
