««Հայ» և «հաղթանակ» բառերն այս իշխանությունների համար դարձել են մերժելի». Արմեն Ռուստամյան
![]() Ինչպես ավելի վաղ հայտնել ենք, «Հայաստան» դաշինքը մայիսի 28-ին հանրահավաք է անցկացրել Սարդարապատում։ «Այս օրը մեզ համար միշտ եղել է սրբազան։ Այն ունի մեծ խորհուրդ, որն առաջին հերթին կապված է նրա հետ, թե որքանով ենք կարևորում մեր ինքնությունը, անկախությունն ու պետականությունը: ...Պետության իրական անկախությունն ու ինքնիշխանությունն այսօր ակնհայտ է դառնում, երբ համեմատում ենք 1918թ-ի և այսօրվա վիճակը։ 1918թ-ին չկար պետություն, բայց կար համախմբված հայություն, կար միասնական հայություն, իր ինքնությունը պահպանելուն նվիրված հայություն։ Այդ հավաքական ուժը պետություն չունենալով՝ կարողացավ կանգնեցնել թշնամուն 3 ճակատով՝ Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում։ Սա միայն այդ ոգու արդյունքն է։ Եթե կա ոգի, ապա թշնամուն կարելի է կանգնեցնել փոցխերով ու եղաններով, ինչպես Բաշ Ապարանում, կարելի է կանգնեցնել դատարկ ձեռքերով, եթե ունես կռվելու ու պայքարի ոգի։ Եթե հասկանում ես, որ գոյությունդ անիմաստ է դառնում, եթե հեռանաս ինքնությունից, հրաժարվես։ Հենց դա էին մեզանից պահանջում դարեր շարունակ: ...Այսօր «հայ» և «հաղթանակ» բառերն այս իշխանությունների համար դարձել են մերժելի։ Փախչում են դրանից։ Մենք հենց սա պետք է վերականգնենք»,- նշեց Ռուստամյանը։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
