Երևան`   +16 °C
Այսօր`   Շաբաթ, 27 հունիսի, 2026 թ.

«Ապուշները գնեցին հին, էժան մոդելները՝ մեր զինվորներին տանիքի վրա թիրախ դարձնելով». Պեդրո Զարոկյան

290
Հինգշաբթի, 28 մայիսի, 2026 թ., 18:42
«Ապուշները գնեցին հին, էժան մոդելները՝ մեր զինվորներին տանիքի վրա թիրախ դարձնելով». Պեդրո Զարոկյան

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամ Պեդրո Զարոկյանը ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել ու գրել. ««Bastion»-ն առաջարկում է զրահապատ մեքենաներ, որտեղ զինվորները կարող են ներսից պաշտպանված կառավարել տանիքի վրա գտնվող կրակային համակարգը, բայց այս ապուշները գնեցին հին/էժան մոդելները՝ մեր զինվորներին տանիքի վրա թիրախ դարձնելով:
Նույնիսկ մեր նման փոքր երկրի համար թեթև զրահապատ մեքենաների նվազագույն քանակը պետք է լինի 5000-ից ավելի, որպեսզի զինվորներին չտեղափոխեն «Կամազ» կամ այլ բեռնատարների մեջ՝ ամբողջովին անպաշտպան վիճակում: Կարծես թե նրանք ընդամենը մի քանի տասնյակ թեթև զրահապատ մեքենա են գնել՝ պարզապես «ցուցադրության» համար»։

Աղբյուրը`   Պեդրո Զարոկյան