ԿԸՀ-ն վաղը քննարկելու է «ԻՔՄ» ՀԿ-ին դիտորդական հավատարմագրումից զրկելու վերաբերյալ հարցը
![]() Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Լուսավոր Հայաստան կուսակցության ներկայացրած դիմում-բողոքի հիման վրա վաղը՝ ժամը 17:00-ին, հրավիրել է նիստ՝ քննարկելու «Անկախ դիտորդ» դաշինքի կազմում ընդգրկված «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպությանը դիտորդական հավատարմագրումից զրկելու վերաբերյալ հարցը։ Այս մասին հայտնում է Լուսավոր Հայաստան կուսակցությունը։ «Լուսավոր Հայաստան կուսակցությունը դիմում-բողոքով պահանջել է քննարկել կազմակերպության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանի կողմից դրսևորված վարքագիծն ու հրապարակային գործունեությունը՝ որպես դիտորդական առաքելության անկողմնակալության սկզբունքի հետ անհամատեղելի։ Հրավիրում ենք զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին լուսաբանելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նիստը»,- ասված է հրապարակման մեջ։ «Լուսավոր Հայաստանը» դիմել է ԿԸՀ՝ Դանիել Իոաննիսյանին դիտորդական հավատարմագրումից զրկելու պահանջով: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
