Լֆիկի ընկերություններում ցուցակներ են կազմվում. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. « 2018 թվականից հետո Նիկոլ Փաշինյանի սրտի օլիգարխը դարձած Սամվել Ալեքսանյանը, որը հունիսի 7-ի ընտրությունների մասնակից ֆավորիտ ուժի՝ «Ուժեղ Հայաստանի» առաջնորդ Սամվել Կարապետյանի հետ քավորսանիկական հարաբերություններ ունի, մինչ այս պահն անհասկանալի պահվածք է որդեգրել՝ ընտրությունների հետ կապված։ Նրա շրջապատից վստահեցնում են, որ առայժմ հրահանգ չեն ստացել՝ կոնկրետ ում օգտին են աշխատելու, սակայն կասկածներ ունեն, որ Ալեքսանյանը չի կարողանալու դիմադրել Նիկոլ Փաշինյանին ու հավանական ճնշումներին եւ աշխատելու է իշխանության օգտին։ Մեզ ասացին, որ արդեն մի քանի շաբաթ է՝ ցուցակագրում են գործարարին պատկանող «սիթիների», «Վեգա» էլեկտրոնիկայի խանութի, Բաղրամյանի ալյուրի գործարանի, ինչպես նաեւ՝ այլ օբյեկտների աշխատողներին, սակայն դեռեւս չեն ասում, թե դա ինչ նպատակ է հետապնդում, միայն հորդորում են՝ գաղտնի պահել ցուցակների կազմման փաստը ու խոստանում են, որ ամսվա վերջին հավելավճարներ կստանան: |

«IMEI համակարգի կարգավորում. հարցը տեխնոլոգիան չէ, այլ՝ պետական կարգավորման որակը»․ Տիգրան Ջրբաշյան
8411:18
«Մեր Երևանն այս կոկիկ և խնամված տեսքն ուներ»․ Քրիստինա Վարդանյան
8809:48
«Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8709:42
Սպասվում է կարճատև անձրև, առանձին շրջաններում՝ կարկուտ
9608:30
«Պայմանագրային զինծառայող Ռ.Խ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձպեռնվել է քրեական վարույթ»․ Կիմա Ավդալյան
209Երեկ, 22:48
Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
251Երեկ, 20:30
