«Փորում են ԵԱՏՄ-ի գերեզմանը». Նիկոլ Փաշինյան
![]() «Ես ուղիղ ասեմ՝ ՀՀ-ն այս պահին չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, այլև ես ԵԱՏՄ միակ պաշտոնյան եմ, որ միևնույն ժամանակ անդամակցում է երկու բարձրագույն կառավարող մարմինների։ Այդ լծակները ես կօգտագործեմ, որ, մասնավորապես, Լուկաշենկոն ԵԱՏՄ-ն չկարողանա օգտագործել Հայաստանի դեմ։ Ինչ հայտարարություններ հնչում են, դրանք սին են։ Նրանք, ովքեր այդ հայտարարություններն անում են, նրանք պարզապես տաք են, չեն հասկանում, որ նրանք փորում են ԵԱՏՄ-ի գերեզմանը։ Բայց ես ընտրություններից հետո կվերադառնամ։ Հիմա արձակուրդում եմ։ ԵԱՏՄ առաջիկա նիստին մասնակցելու է ՀՀ վարչապետի պարտականությունները կատարող փոխվարչապետը։ Ես հունիսի 7-ից հետո, ձեր մանդատը ստանալու պարագայում և ստանալուց հետո, ես կվերադառնամ աշխատանքի, և դուք կտեսնեք, որ այն բոլոր տագնապալի հայտարարությունները, որոնք արվում են, կչեզոքացվեն։ Իհարկե, կվերադառնամ ԵԱՏՄ ձևաչափ, ուղիղ կնայեմ գործընկերներիս աչքերին, բոլոր փաստարկները կդնեմ սեղանին։ Ես ձեզ ասում եմ, որ որևէ խնդիր չի ծագելու։ Էդ, որ Լուկաշենկոն ասել է, թե Հայաստանը ում է պետք, այդ հայտարարությունը պետք է ունենար քաղաքական հետևանքներ, և դրա քաղաքական հետևանքն է այն, որ ՀՀ-ն այլևս որևէ իրավիճակում առանց այլընտրանքի չի մնա»,- Աբովյան քաղաքում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ |

«IMEI համակարգի կարգավորում. հարցը տեխնոլոգիան չէ, այլ՝ պետական կարգավորման որակը»․ Տիգրան Ջրբաշյան
8411:18
«Մեր Երևանն այս կոկիկ և խնամված տեսքն ուներ»․ Քրիստինա Վարդանյան
8809:48
«Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8709:42
Սպասվում է կարճատև անձրև, առանձին շրջաններում՝ կարկուտ
9608:30
«Պայմանագրային զինծառայող Ռ.Խ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձպեռնվել է քրեական վարույթ»․ Կիմա Ավդալյան
209Երեկ, 22:48
Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
251Երեկ, 20:30
