Ընտրական հանցագործությունների վերաբերյալ ապրիլ-մայիս ամիսներին նախաձեռնվել է 79 քրեական վարույթ
![]() ՀՀ քննչական կոմիտեի ստորաբաժանումներում 2026 թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում ընտրական գործընթացի հետ կապված հանցագործությունների վերաբերյալ նախաձեռնվել է 79 քրեական վարույթ, որի շրջանակում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 38 անձի նկատմամբ, որոնցից 15-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, 11-ի նկատմամբ՝ տնային կալանքը, 6-ի նկատմամբ՝ վարչական հսկողությունը, 1-ի նկատմամբ՝ դաստիարակչական հսկողությունը, 5-ի նկատմամբ՝ բացակայելու արգելքը և 3-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը, հայտարարվել հետախուզում: Այսպես՝ ՀՀ քրեական օրենսգրքի 210-րդ հոդվածով (ընտրական կամ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը կամ հանրաքվեին մասնակցող անձանց իրավունքների կամ պարտականությունների իրականացումը խոչընդոտելը) նախաձեռնվել է 6 քրեական վարույթ, որից 1-ի նախաքննությամբ հիմնավորվել է Քրեական օրենսգրքի 219-րդ հոդվածով նախատեսված ընտրակաշառք տալու հանգամանքը և ըստ քննչական ենթակայության՝ քրեական վարույթն ուղարկվել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտե, 1 քրեական վարույթ 2 մեղադրյալի մասով (խափանման միջոցներ են կիրառվել՝ կալանք, վարչական հսկողություն և գրավ) ուղարկվել է դատարան, 2 քրեական վարույթով ներգրավվել է 3 մեղադրյալ, որոնցով նախաքննությունը շարունակվում է (1 մեղադրյալի համակցությամբ մեղսագրվել է նաև քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ պահպանելու հանցակազմը, ում նկատմամբ հայտարարվել է հետախուզում, խափանման միջոցը՝ կալանք, մյուս մեղադրյալին մեղսագրվել է Քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը, խափանման միջոցը՝ բացակայելու արգելք, իսկ 3-րդ մեղադրյալի նկատմամբ հայտարարվել է հետախուզում և խափանման միջոց է ընտրվել կալանքը), ևս 2 քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է: Հիշյալ բոլոր քրեական վարույթներով կատարվել են բազմաթիվ ապացուցողական և վարութային գործողություններ, հարցաքննվել՝ շուրջ 1000 անձ: Հիշեցնենք, որ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ընթացքում, դրան հաջորդող շրջանում ՀՀ քննչական կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներում քաղաքացիների ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ հաղորդումների քննարկման նկատմամբ պատշաճ վերահսկողություն իրականացնելու և գործունեությունը համակարգելու նպատակով: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
