Ինչ է սպասվում Չաղ Ռուստամին. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավանի նստավայրում երեկ տեղի է ունեցել քրեական հեղինակություն Չաղ Ռուստամի՝ Ռուստամ Ստեփանյանի գործով հերթական դատական նիստը։ Հաջորդ դատական նիստում՝ հունիսի 10-ին, դատարանը կհրապարակի վերդիկտը: Ըստ մեղադրական եզրակացության՝ Սերգեյ Գրիգորյանին ապօրինաբար կյանքից զրկելու նպատակով Ռ. Ստեփանյանը մի խումբ անձանց՝ Ա. Կուրեղյանի, Հ. Սահակյանի և Սու. Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ, ապօրինի ձեռք բերված հրազենով կազմակերպել և ղեկավարել է հանցակիցների գործողությունները, որոնց անմիջական մասնակցությամբ 2024թ. հունիսի 11-ին, ժամը 23:15-ի սահմաններում սպանել են Ս. Գրիգորյանին: Քննությամբ պարզվել է, որ «Չաղ Ռուստամ» անվամբ հայտնի Ռ. Ստեփանյանի և «Ֆազ» անվամբ հայտնի Ս. Գրիգորյանի միջեւ, անձնական հարցի կապակցությամբ, դեռևս 2018-ից ձեւավորված են եղել թշնամական հարաբերություններ: Իրավիճակն առավել լարվել է 2020թ. դեկտեմբերին, որի պատճառը եղել է Ռ. Ստեփանյանի մտերիմ անձի ինստագրամյան էջից սեռական բնույթի հայհոյանքների տեսքով մեկնաբանություններ գրելը Ս․ Գրիգորյանի և վերջինիս մտերմուհու վերաբերյալ»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Պատերազմի ժամանակ հանուն հայրենիքի Ծելիկի պուլտն են կրակել». Վահե Լոռենց
6603:06
«Երբ գերագույն գլխավոր հրամանատարը պատերազմի օրերին զբաղված էր ստախոսությամբ». Մանուել Մանուկյան
10102:06
«Միշտ անհատականությունների թիկունքում կանգնել է պետությունը, հիմա մեր թիկունքը դատարկ է». Լևոն Ջավախյան
10201:06
«Կապիտուլյանտը կրկին գահին է, իսկ ջահելների 50%-ն արդեն չգիտի՝ ինչ օր է». Զարուհի Մուրադյան
12000:24
Ուկրաինայում ժողովրդագրական ճգնաժամը խորանում է. բնակչության արտահոսքն ու պատերազմի հետևանքները. The Times
161Երեկ, 23:49
Արցախի Հանրային խորհուրդը 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության վերաբերյալ դիմում է ներկայացրել Հայաստանում ՌԴ դեսպանություն
108Երեկ, 23:30
