Արարատ Միրզոյանը՝ Ռուբեն Վարդանյանի ուղերձի մասին
303
Երեքշաբթի, 26 մայիսի, 2026 թ., 20:00
![]() ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը լրագրողների հետ զրույցում չմեկնաբանեց Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ուղերձը, որում, ի թիվս այլնի, Վարդանյանն անդրադարձել էր նաև մայիսի 28-ին կայանալիք ռազմական շքերթին՝ համարելով այն անբարոյական, երբ զինվորներ ու սպաներ են գտնվում գերության մեջ։ «Ես ուղղակի կոռեկտ չեմ համարում մեկնաբանել որևէ հայտարարություն, որով հանդես է գալիս գերության, պատանդառության մեջ գտնվող որևէ անձ։ Ես կարող եմ իմ ենթադրություններն ունենալ մոտիվացիայի վերաբերյալ, կարող եմ համարել այդ հայտարարությունը տրամաբանական, անտրամաբանական և այլն, բայց ջանք կգործադրեմ, որ զերծ մնամ որևէ մեկնաբանությունից, քանի որ կոռեկտ չեմ համարում»,- ասաց Միրզոյանը |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
