Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 մայիսի, 2026 թ.

Դատարանով անվավեր է ճանաչվել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը

82
Այսօր, 19:12
Դատարանով անվավեր է ճանաչվել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը

Փաստաբան Ռոման Երիցյանը տեղեկացնում է. «Պատմական խայտառակություն. Արցախի Հանրապետությունը սեփականազրկվեց։
ՀՀ վարչական դատարանի նախագահի այսօրվա հրապարակած վճռով բավարարվել է ՀՀ գլխավոր դատախազության հայցը և անվավեր ճանաչվել Արցախի ներկայացուցչության շենքի նկատմամբ Արցախի Հանրապետության սեփականության իրավունքի պետական գրանցումը։
Հիշեցնում եմ, որ դատավորը հրաժարվել է Արցախի Հանրապետությանը գործով ներգրավել՝ որպես երրորդ անձի, ինչի համատեքստում ստիպված էի Արցախի Հանրապետության շահերը ներկայացնել այլ գրանցված իրավունքի սուբյեկտի անունից։
Սրանից անհիմն ու աբսուրդային դատական ակտ երբևէ չեմ ունեցել։
Որոշումը կբողոքարկեմ ՀՀ վերաքննիչ վարչական դատարան»։

Աղբյուրը`   Ռոման Երիցյան