Դատարանը Վեհափառի եղբոր ու եղբորորդու նկատմամբ կիրառված կալանքը վերացրեց և կիրառեց այլընտրանքային խափանման միջոցներ
![]() Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանը Ամենայն Հայոց Կաթողիկոսի եղբոր՝ Գևորգ Ներսիսյանի և եղբոր որդու՝ Համբարձում Ներսիսյանի նկատմամբ կիրառված կալանքը վերացրեց և կիրառեց այլընտրանքային խափանման միջոցներ՝ տնային կալանք, 1 մլն դրամ գրավ և բացակայելու արգելք։ Մայիսի 26-ին նիստում հարցաքննվեցին վկաները, գրում է «Առավոտ»-ը։ Հաշվի առնելով վկաների կողմից ցուցմունքներում նշված հանգամանքների բովանդակությունը՝ դատարանը որոշեց պաշտպանական կողմին ընձեռել հնարավորություն համապատասխան միջնորդություններով հանդես գալու համար։ Փաստաբան Էմին Խաչատրյանն ասաց, որ ցանկանում են միջնորդություն ներկայացնել պաշտպանյալների նկատմամբ ընտրված խափանման միջոցի պայմանների փոփոխման հետ կապված՝ հաշվի առնելով Գևորգ Ներսիսյանի առողջական վիճակը, բժշկական հետազոտություն անցնելու անհրաժեշտությունը և վարչական հսկողության տարածք սահմանել Հայաստանի Հանրապետության տարածքը՝ Ոսկեհատ համայնքի տարածքի փոխարեն։ Պաշտպանը հավաստիացրեց, որ Գևորգ և Համբարձում Ներսիսյանները կդրսևորեն պատշաճ և իրավագիտակ վարքագիծ։ Դատարանը, սակայն, կիրառված խափանման միջոցի պայմանի փոփոխման անհրաժեշտություն չտեսավ և մերժեց ներկայացված միջնորդությունը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 22-ին՝ ժամը 16:00-ին։ Հիշեցնենք, որ Ամենայն հայոց կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանը, և որդին՝ Համբարձում Ներսիսյանը, ձերբակալվել էին Վաղարշապատում՝ «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Հարություն Մկրտչյանի հայտարարության հիման վրա, թե իբր փորձել են խոչընդոտել նախընտրական քարոզչությունը։ |

«IMEI համակարգի կարգավորում. հարցը տեխնոլոգիան չէ, այլ՝ պետական կարգավորման որակը»․ Տիգրան Ջրբաշյան
8411:18
«Մեր Երևանն այս կոկիկ և խնամված տեսքն ուներ»․ Քրիստինա Վարդանյան
8809:48
«Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8709:42
Սպասվում է կարճատև անձրև, առանձին շրջաններում՝ կարկուտ
9608:30
«Պայմանագրային զինծառայող Ռ.Խ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձպեռնվել է քրեական վարույթ»․ Կիմա Ավդալյան
209Երեկ, 22:48
Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
251Երեկ, 20:30
