Երևան`   +23 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 մայիսի, 2026 թ.

«ՀՀ-ն միջազգային արբիտրաժային տրիբունալում հաղթել է դատն ընդդեմ «Սանիթեք»-ի». Գրիգոր Երիցյան

77
Այսօր, 18:12
«ՀՀ-ն միջազգային արբիտրաժային տրիբունալում հաղթել է դատն ընդդեմ «Սանիթեք»-ի». Գրիգոր Երիցյան

Երևանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի Հանրապետությունը միջազգային արբիտրաժային տրիբունալում հաղթել է դատն ընդդեմ «Սանիթեք» ընկերության:
Չնայած առկա տարաձայնություններին՝ ՀՀ Կառավարությունը և Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը մեկ ճակատով տրիբունալում պաշտպանել են ՀՀ շահերը:
Տրիբունալն արձանագրել է, որ «Սանիթեք»-ը չի կատարել աղբահանության և փողոցների մաքրման իր պայմանագրային պարտավորությունները, այն դեպքում, երբ այդ ծառայությունների դիմաց ստացել էր վճարում։
Տրիբունալն ընդգծել է, որ աղբահանության ծառայությունների ոչ պատշաճ մատուցումը վտանգ է ստեղծում հանրության առողջության համար և եզրակացրել, որ պայմանագրերի լուծումը եղել է ողջամիտ և հիմնավորված։
ՀՀ-ից «Սանիթեք»-ի պահանջած 36 միլիոն ԱՄՆ դոլարի փոխհատուցումը նույնպես մերժվել է»:

Աղբյուրը`   Գրիգոր Երիցյան