ԱԳՆ-ն հրապարակել է TRIPP-ի վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագրի տեքստը
![]() Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիր Հիմք ընդունելով, որ 2025 թվականի օգոստոսի 8-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի վկայությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետը և Ադրբեջանի Հանրապետության նախագահը ստորագրել են Հայաստանի Հանրապետության վարչապետի և Ադրբեջանի Հանրապետության նախագահի համատեղ հռչակագիրն Ամերիկայի Միացյալ Նահանգների Վաշինգտոն քաղաքում տեղի ունեցած իրենց հանդիպման արդյունքների վերաբերյալ (Համատեղ հռչակագիր)՝ Հարավային Կովկասում տևական խաղաղության առաջմղման համար, հիմք ընդունելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Հայաստանի Հանրապետությունը ցանկանում են ունենալ տևական գործընկերություն իրենց երկու ժողովուրդների և կառավարությունների միջև, հիմք ընդունելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության նպատակն է, որ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը (ԹՐԻՓՓ) նպաստի տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը, բարգավաճմանը և ինտեգրմանը, ինչպես նաև ստեղծի առանցքային առևտրային ուղի ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ամերիկայի Միացյալ Նահանգների համար նոր շուկաներ բացելու համար, և տնտեսական օգուտներ ստեղծի հայաստանյան ընկերությունների համար ԹՐԻՓՓ-ի կառուցման և գործարկման ընթացքում, հիմք ընդունելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները և Հայաստանի Հանրապետությունը ճանաչում են, որ Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության հետագա ինստիտուցիոնալացումը, այդ թվում՝ միջպետական սահմանների սահմանազատումն ու սահմանագծումը, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը, ԱՄՆ-ի կայուն ներգրավվածությունը և տարածաշրջանային համագործակցությունն ու կայունությունը կնպաստեն ԹՐԻՓՓ-ի հաջողությանը, հիմք ընդունելով, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական քարտուղարը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը 2026 թվականի հունվարի 13-ին հրապարակել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (ԹՐԻՓՓ) նախագծի՝ Հայաստան-ԱՄՆ իրականացման շրջանակի (ԻՇ) հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին Սպիտակ տանը ձեռք բերած հանձնառությունները կյանքի կոչելու և Հայաստանի և Ադրբեջանի բարգավաճումն ու անվտանգությունն ամրապնդելու, ինչպես նաև ԱՄՆ առևտուրը խթանելու համար, հիմք ընդունելով, որ Կողմերը ճանաչում են, որ Հայաստանը լիակատար ինքնիշխանություն, տարածքային ամբողջականություն և իրավազորություն է պահպանում Հայաստանի ինքնիշխան տարածքում ԹՐԻՓՓ-ի իրականացման բոլոր գոտիների նկատմամբ, և հաստատում են, որ սույն Համաձայնագիրը և ԹՐԻՓՓ-ը նպատակ ունեն ծառայելու որպես առանցքային մեխանիզմներ հանուն խաղաղ և ինքնիշխան Հայաստանի, հիմք ընդունելով, որ ԹՐԻՓՓ-ը միտված է Հայաստանի տարածքում անխոչընդոտ, բազմամոդալ տարանցիկ փոխկապակցվածության ստեղծմանը՝ նպաստելով տարածաշրջանային խաղաղությանը, կայունությանը և ինտեգրմանը՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավազորության հարգանքի հիման վրա՝ միևնույն ժամանակ կապելով Ադրբեջանի հիմնական մասն իր Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ և ստեղծելով Տրանսկասպյան առևտրային երթուղու կենսական հանգույց, ակնկալվում է, որ ԹՐԻՓՓ-ը միջազգային և ներպետական փոխկապակցվածության փոխադարձ առավելություններ կստեղծի Հայաստանի Հանրապետության համար, վկայակոչելով Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև 1992 թվականի ապրիլի 2-ին Վաշինգտոնում ստորագրված Ներդրումների խրախուսման համաձայնագիրը, 1992 թվականի դեկտեմբերի 15-ին Երևանում ստորագրված «Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության և Հայաստանի Հանրապետության կառավարության միջև համագործակցության վերաբերյալ մարդասիրական և տեխնիկատնտեսական օգնության վերահսկումը հեշտացնելու մասին» համաձայնագիրը, ինչպես նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների և Հայաստանի Հանրապետության միջև 1992 թվականի սեպտեմբերի 23-ին Վաշինգտոնում ստորագրված «Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիրը, Վերոշարադրյալի հիման վրա՝ Ամերիկայի Միացյալ Նահանգները (Միացյալ Նահանգներ) և Հայաստանի Հանրապետությունը (Հայաստան) (յուրաքանչյուրը առանձին՝ Կողմ, իսկ միասին՝ Կողմեր) սույնով կնքում են «ԹՐԻՓՓ-ի մասին» սույն շրջանակային համաձայնագիրը (Համաձայնագիր), ինչպես սահմանված է ստորև։
Հոդված 1. Սահմանումները
Սույն Համաձայնագրի նպատակներով՝ «Բաժնետերեր» նշանակում է ԹԶԸ ԱՄՆ և Հայաստան։ Հոդված 2. Համաձայնագրի նպատակները Սույն Համաձայնագրի նպատակը և Կողմերի քաղաքականությունն է խորացնել Կողմերի միջև տնտեսական համագործակցությունը՝ ԹՐԻՓՓ-ի իրականացման և դրա հաջողության ապահովման նպատակով՝ 3-րդ հոդվածի 2-րդ կետում նշված գործիքների ներդրմամբ: Հոդված 3. Համատեղ ձեռնարկություն ստեղծելու հնարավորության ապահովումը Կողմերի քաղաքականությունն է միասին աշխատել ԹՐԻՓՓ-ի ստեղծման ուղղությամբ, և երկու Կողմերն ուղղակիորեն շահագրգռված են ԹՐԻՓՓ-ի հաջողությամբ: Հոդված 4. ՀՆԿ-ները Կողմերն ակնկալում են, որ ՀՆԿ-ները գործելու են որպես ԹԶԸ-ի դուստր ձեռնարկություններ՝ ԹՐԻՓՓ-ի բաղադրիչներից յուրաքանչյուրը որպես ԹՐԻՓՓ նախագիծ իրականացնելու նպատակով։ Հոդված 5. ԹՐԻՓՓ-ի համակարգումը և ԹԶԸ-ի գործունեության ապահովումը Հայաստանը կնշանակի պատասխանատու բարձրաստիճան կոնտակտային անձ՝ առաջնորդելու Հայաստանի կառավարության մասնակցությունը սույն Համաձայնագրի, ԹԶԸ-ի կանոնադրության և Բաժնետերերի համաձայնագրի կատարման ու իրականացման գործընթացներում՝ Հայաստանի պետական մարմինների միջև արդյունավետ համակարգումն ապահովելու նպատակով։ բ) ԹԶԸ-ի և դրա ՀՆԿ-ների համար լիցենզիաների, թույլտվությունների, հաստատումների ժամանակին տրամադրումը և կարգավորող գործընթացների իրականացումը։ Միացյալ Նահանգները համաձայնում է, որ կնշանակի բարձրաստիճան կոնտակտային անձ՝ ԹՐԻՓՓ-ի հետ կապված քաղաքականության ցանկացած հարց քննարկելու նպատակով։ Հոդված 6. Հողօգտագործման/կառուցապատման իրավունքները/կոնցեսիաները Հայաստանը կձեռնարկի Հայաստանի օրենսդրությանը համապատասխանող բոլոր անհրաժեշտ միջոցները և հնարավորինս սեղմ ժամկետներում, որպեսզի՝ ա) ապահովի, որ ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտիների երկայնությամբ գտնվող հողամասերը Հայաստանի սեփականությունն են կամ կարող են դառնալ Հայաստանի սեփականությունը, և բ) ապահովի, որ այդ հողամասերը զերծ լինեն ցանկացած ծանրաբեռնվածությունից կամ երրորդ անձանց իրավունքներից, ինչպես նաև կրի այդ գործընթացների հետ կապված բոլոր ֆինանսական ծախսերը։ բ) չի համարի, որ ԹԶԸ-ն կոնցեսիոներ է կամ որևէ կոնցեսիոն պայմանագրով ստանձնել է ՀՆԿ-ների կամ կոնցեսիոներների որևէ պարտավորություն։ Կողմերն ակնկալում են, որ կառուցապատման իրավունքների գործողության ժամկետի ավարտից հետո կամ այն դեպքում, երբ ԹԶԸ-ն որևէ պատճառով դադարեցնի իր գործունեությունը, կամ Բաժնետերերի փոխադարձ համաձայնությամբ ԹԶԸ-ի ունեցած մնացորդային ցանկացած իրավունք վերադարձվում է Հայաստանին՝ առանց Հայաստանի կողմից որևէ վճարի կամ հատուցման։ Հոդված 7. Արտակարգ իրավիճակներին արձագանքումը և ենթակառուցվածքների անվտանգությունը Կողմերը հաստատում են, որ Հայաստանը պահպանում է լիակատար իշխանություն Հայաստանի ինքնիշխան տարածքում, և որ Հայաստանի իշխանությունները գործելու նախապատվություն ունեն ԹՐԻՓՓ-ի իրականացման գոտիներում արտակարգ բոլոր իրավիճակների առաջացման դեպքում։ Հոդված 8. Մաքսային հսկողությունը/սահմանային անվտանգությունը Կողմերն ընդունում են, որ Հայաստանը պահպանում է լիակատար ինքնիշխանություն և իրավազորություն իր սահմանների և մաքսային գործառնությունների նկատմամբ, պարտավորվում է ապահովել սահմանների արդյունավետ կառավարում և ունի իր սահմանային հսկողության բոլոր կետերում ֆիզիկական ներկայություն պահպանելու իրավունք։ Հայաստանը, իր ներպետական օրենսդրությանը և միջազգային համաձայնագրերին համապատասխան, շարունակում է պատասխանատու լինել և տրամադրել համապատասխան ենթակառուցվածքներ հետևյալի համար՝ բ) սահմանային հսկողություն և սահմանային անվտանգություն, գ) մաքսային և միգրացիոն հսկողություն, դ) հարկերի և տուրքերի փոխանցում պետական բյուջե, ե) պետական տեղեկատվական համակարգեր, և զ) պետական վարչարարություն և վերահսկողություն։ Հայաստանը կգործադրի իր լավագույն ջանքերը՝ սահմանային անվտանգության և մաքսային հսկողության ժամանակակից ընթացակարգեր ընդունելու, պահպանելու և դրանք օպտիմալացնելու համար՝ միաժամանակ պահպանելով Հայաստանի ինքնիշխանությունն ու իրավազորությունը, կօգտագործի թվային գործիքներ՝ ԹԶԸ-ի և դրա ՀՆԿ-ների արդյունավետ աշխատանքը և ԹՐԻՓՓ-ի փոխգործակցելիությունը տարածաշրջանային տարանցիկ ցանցերի հետ դյուրացնելու համար։ Սա կարող է ներառել այնպիսի քայլերի ձեռնարկում, որոնք անհրաժեշտ են ԹՐԻՓՓ նախագծերի մաքսային և միգրացիոն գործառությունների «ֆրոնտ օֆիս - բեք օֆիս» («ընդունարան» - «գրասենյակ») գործառական մոդելի իրականացման համար՝ ԻՇ-ին և Համատեղ հռչակագրի սկզբունքներին համապատասխան: Հոդված 9. Հարկումը 1. Հայաստանը համաձայնում է, որ ԹԶԸ-ի կողմից՝ որպես Հայաստանի ռեզիդենտից ԹԶԸ ԱՄՆ-ին՝ որպես Միացյալ Նահանգների ռեզիդենտի բաշխված շահաբաժինները Հայաստանում ազատվում են հարկումից՝ պայմանով, որ ԹԶԸ ԱՄՆ-ի վերջնական սեփականատերը Միացյալ Նահանգների կառավարությունն է։ 2. Հայաստանը համաձայնում է, որ ԹԶԸ-ն ՀՆԿ-ների կողմից ԹԶԸ-ին բաշխված շահութաբաժինների մասով Հայաստանում հարկ չի վճարելու։ 3. Հայաստանը համաձայնում է, որ ԹԶԸ-ն ԹԶԸ-ի կամ ՀՆԿ-ի բաժնետոմսերի օտարման դեպքում Հայաստանում կապիտալի հավելաճի հարկ չվճարի։ 4. Հայաստանը համաձայնում է, որ ԹԶԸ-ն և ՀՆԿ-ները Հայաստանում որևէ հարկ չեն վճարելու 6-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված ՝ Հայաստանի կառավարության կողմից ԹԶԸ-ին կամ ԹԶԸ-ի կողմից ՀՆԿ-ներին իրավունքների փոխանցման գործարքների համար։
Հոդված 10. Վեճերի կարգավորումը Կողմերը կձգտեն համաձայնության հասնել սույն Համաձայնագրի մեկնաբանման և կիրառման վերաբերյալ և բոլոր հնարավոր ջանքերը կգործադրեն՝ համագործակցության ու խորհրդակցությունների միջոցով դրա իրականացման վրա հնարավոր ազդեցություն ունեցող ցանկացած հարցի փոխադարձաբար ընդունելի լուծմանը հասնելու նպատակով։ Հոդված 11. Տեխնիկական դրույթներ Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ բոլոր ներքին ընթացակարգերը ավարտելու մասին Կողմերի միջև փոխանակվող վերջին հայտագրի ստացման օրվանից։ |

Հայաստան կժամանի ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն
8210:30
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
10509:30
12 տարեկան Լինա Հակոբյանը հայտնաբերվել է
14923.05.2026, 13:24
Պահպանվող տարածքներ է տեղափոխվել «Վերջին զանգի» մասնակից 129 տրանսպորտային միջոց
18322.05.2026, 16:06
Հակակոռուպցիոն կոմիտեն նոր ձայնագրություն է հրապարակել (տեսանյութ)
13422.05.2026, 14:00
«Սուտ մատնության և սուտ մատնություն կազմակերպելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ»․ ՔԿ
18822.05.2026, 10:36
