Երևան`   +20 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 մայիսի, 2026 թ.

«Կարծես հայերը քոչվոր են, Հայաստանում վերջապես գտել են իրենց հայրենիքը»․ Ոսկան Սարգսյան

83
Այսօր, 12:00
«Կարծես հայերը քոչվոր են, Հայաստանում վերջապես գտել են իրենց հայրենիքը»․ Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Վերջում ասելու է՝ ամրացնում ենք միջնաբերդ Երևանը.
Նիկոլ Փաշինյանը Կոտայքի մարզում քարոզարշավի ժամանակ հայտարարել է․ «Մենք ոչ թե Վան վերադառնալու պրոցեսում ենք, այլ Հայաստանում տնավորվելու պրոցեսում ենք»։ Նա այդպես է ասում, կարծես թե հայերը քոչվոր են, Հայաստանում վերջապես գտել են իրենց հայրենիքը, տնավորվում են։ Հայրենիք գտնելու մասին նրա խոսքերն ադրբեջանաթուրքական նարատիվ են։ Արցախը հանձնել է, Հայաստանի սահմանամերձ տարածքները հանձնել է, ինչ-որ քարտեզ-մագնիս է բաժանում, նաև Հայաստանի պատկերով կեքս, որը կերցնում է երեխաներին ու իր հետ հանդիպածներին։ Եթե մնաց իշխանության գլուխ, Հայաստանի տարածքները մաս-մաս հանձնելու է, վերջում հայտարարելու է՝ Երևանը մեր միջնաբերդն է, այն ամրացնում ենք»։

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան