Երևան`   +11 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 27 մայիսի, 2026 թ.

«Մոլդովան ունի հարազատ Ռումինիա իր արևմուտքում, իսկ Հայաստանը` Թուրքիա». Թաթուլ Հակոբյան

70
Այսօր, 02:12
«Մոլդովան ունի հարազատ Ռումինիա իր արևմուտքում, իսկ Հայաստանը` Թուրքիա». Թաթուլ Հակոբյան

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը. «Եվրոմիության հետ հարաբերություններում Հայաստանի համար վերջերս հաճախ են բերում Մոլդովայի օրինակը:
Թվում է՝ լավ օրինակ է, երկու հետխորհրդային երկիր, նույն չափերով գրեթե, ռուսական բազաներով իրենց տարածքում, հակամարտություններով, գյուղատնտեսական երկրներ, ցամաքով շրջափակված....
Բայց հաշվի չի առնվում մի հանգամանք, որն ամբողջովին փոխում է համեմատության պատկերը:
Մոլդովան ունի հարազատ Ռումինիա իր արևմուտքում, իսկ Հայաստանը իր արևմուտքում ունի Թուրքիա, որը Ադրբեջանի հետ շարունակում է քամել Հայաստանին:
Այդուհանդերձ, Հայաստանի ապագան քաղաքակիրթ Եվրոպայի հետ է հնարավորինս մերձ՝ պահելով Ռուսաստանի հետ նորմալ և բնականոն հարաբերություններ:
Ահա այստեղ պետք է աշխատի հայկական դիվանագիտությունը»:

Աղբյուրը`   Թաթուլ Հակոբյան