«Օկուպացված Նախիջևանում «Վերադարձ» խորագրով միջոցառում են կազմակերպել». Monument watch
![]() Monument watch-ը ահազանգում է. «Ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցների, մասնավորապես՝ Report.az-ի և azertag.az-ի փոխանցմամբ՝ հունիսի 18-19-ին Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Օրդուբադի շրջանում նախատեսվում է անցկացնել «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» խորագրով 3-րդ փառատոն-կոնգրեսը (https://report.az/en/domestic-politics/nakhchivan-to-host-return-to-western-azerbaijan-event)։ Միջոցառումը կազմակերպվում է Ադրբեջանի գիտության և կրթության նախարարության, Նախիջևանում նախագահի լիազոր ներկայացուցչության, Նախիջևանի պետական համալսարանի և «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպության համատեղ ջանքերով։ Միջոցառման կոնգրեսի ընթացքում գիտնականներ, հետազոտողներ և հասարակական գործիչներ կներկայացնեն զեկույցներ Արևմտյան Ադրբեջանի իրողությունների, նրա պատմական ժառանգության և վերադարձի հեռանկարների վերաբերյալ։ Ֆեստիվալը մշակութային հատվածում կազմակերպվելու են ցուցահանդեսներ, որոնք արտացոլելու են «Արևմտյան Ադրբեջանի» ազգային և մշակութային արժեքները: Ինչպես նշվեց սա նմանատիպ արդեն 3-րդ միջոցառումն է (առաջինը կայացել է 2023-ին Նախիջևան քաղաքում, երկրորդը՝ 2024-ին Բատաբատում)։ 3-րդ փառատոնի համար Օրդուբադի ընտրությունը պատահական չէ և ունի ռազմավարական-քաղաքական ենթատեքստ. Օրդուբադը Նախիջևանի ամենաարևելյան շրջանն է, որն անմիջապես սահմանակից է Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզին (Մեղրի) և Իրանին։ Սա այն տարածքն է, որով Ադրբեջանը փորձում է առաջ տանել «Զանգեզուրի միջանցքի» իր նարատիվը։ Հենց Azertag.az լրատվական կայքում էլ նշվում է, որ փառատոնը կանցկացվի Զանգեզուրի միջանցքում գտնվող հին և հարուստ պատմական Օրդուբադ քաղաքում (https://azertag.az/xeber/naxchivan_iii_qerbi_azerbaycana_qayidis_festival_konqresine_ev_sahibliyi_edecek-4136855)։ Օրդուբադում այսպիսի փառատոնի կազմակերպմամբ Ադրբեջանը տեսանելի և խորհրդանշական կապ է ստեղծում Նախիջևանի և Սյունիքի միջև՝ փորձ անելով վերջինս ներկայացնել որպես «պատմականորեն ադրբեջանական բնակավայր»։ Օրդուբադում անցկացվող «Վերադարձ Արևմտյան Ադրբեջան» 3-րդ փառատոն-կոնգրեսը հերթական ապացույցն է, որ Ադրբեջանը չի հրաժարվել Հայաստանի Հանրապետության տարածքային և մշակութային ամբողջականության դեմ ուղղված իր հավակնություններից»: |

«Ուժեղ Հայաստան» դաշինքն Ավան վարչական շրջանում է (տեսանյութ)
5519:36
«8 տարում 8 միլիարդ դոլար են լափել». Ռոբերտ Քոչարյանը խոստանում է գործող իշխանություններին հոգնա անել (տեսանյութ)
5419:30
«Միասնության թևեր» կուսակցության քարոզարշավը Գյումրիում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
6819:18
«Իր պատիժն իմ որձ առյուծի մոտ մտնելը պիտի լինի». Գագիկ Ծառուկյան (լուսանկար)
11318:42
Արթուր Օսիպյանը չի դադարեցնի հացադուլը, մինչև Նիկոլ Փաշինյանը ներողություն չխնդրի (տեսանյութ)
7718:30
«Արի կառավարական առանձնատունը սարքենք զինվորների վերականգնողական կենտրոն, ես գույքը կտամ». Գագիկ Ծառուկյան
7318:06
