Երևան`   +14 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 մայիսի, 2026 թ.

«Ձեռք են բերել ռազմական գաղտնիքներ և հեռացել Հայաստանից». Նաիրի Հոխիկյան

85
Երեկ, 23:12
«Ձեռք են բերել ռազմական գաղտնիքներ և հեռացել Հայաստանից». Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայաստանի բանակի մասին գաղտնի տվյալները Հնդկաստանի, Պակիստանի ու Իրանի քաղաքացիները հանում են երկրից ու փոխանցում Ադրբեջանին։ Այս մասին արդեն 2 տարի ես բարձրաձայնում եմ, բայց ՊՆ-ն շարունակում է ոչինչ չանել այդ խնդիրը լուծելու ուղղությամբ։ Իսկ հիմա փաստերով։
Նկարում պատկերված անձն Իրանի քաղաքացի է և հրապարակում է արել «Ինստագրամ»-ում։ Ադրբեջաներեն այդ հայտարարության մեջ առաջարկ է արվել Ադրբեջանին՝ կարևոր տեղեկություններ փոխանցել Հայաստանի բանակի 2 խոշոր հենակետերի մասին։
Ռեզապուր անունով այդ մարդը ուրիշ բազմաթիվ իրանցիների հետ ներգրավված է եղել Հայաստանի առաջնագծում, մասնավորապես՝ Վարդենիսում և Նոյեմբերյանում բունկերների շինարարության և խրամատների այլ ամրաշինական աշխատանքների մեջ։ Ըստ իրանցի Ռեզապուրի՝ ՀՀ ՊՆ-ն չի վճարել իրենց հասանելիք 2 մլն դրամ գումարը, ինչի պատճառով նրանք ձեռք են բերել ռազմական գաղտնիքներ և հեռացել Հայաստանից, իսկ դրսում սկսել են հրապարակումներ անել և գործարք առաջարկել Ադրբեջանին։
2024-ին այս տեղեկությունները փոխանցել եմ ՀՀ ՊՆ-ին, բայց մինչև հիմա լռություն է, իսկ իրանցի այդ մարդիկ, որոնք հավանաբար Իրանի ադրբեջանցիներ են, շարունակում են նոր խմբեր ուղարկել Հայաստան։
Այժմ Հայաստանի առաջնագծում ավելի շատ հնդիկ, պակիստանցի ու Իրանի ադրբեջանցի կա, քան հայ։
Սա՞ է Նիկոլ Փաշինյանի գովերգած բանակն ու անվտանգությունը, երբ մեր զինվորներին ցանկացած ժամանակ կարող են սպանել հենց մեր խրամատներում նստած այդ օտարազգիները»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան