«Ալյանս» կուսակցությունը դուրս եկավ ընտրապայքարից
![]() Նախընտրական պայքարից դուրս գալու մասին է հայտարարել «Ալյանս» կուսակցությունը՝ տեղեկացնելով, որ ԿԸՀ են ներկայացրել ինքնաբացարկի դիմումը։ «Ինչ ուզում է լինի ընտրությունների արդյունքում, ժողովուրդը իրականացնելու է իշխանափոխություն, մենք ձայն փոշիացնող չենք»– այս մասին Հ1-ի եթերում հայտարարել է «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը։ «Բոլոր այն կուսակցությունները, ովքեր չունեն նվազագույն շեմը հաղթահարելու հնարավորություն և շարունակելու են մնալ ընտրապայքարում, ապահովում են Նիկոլի ու նրա դավաճանական խմբակի հաղթանակի համար անհրաժեշտ ձայները։ Այլ հնարավորություն Նիկոլը վերարտադրվելու չունի։ Չչարաշահելով ներդրված ռեսուրսները, ժամանակը, առողջությունը, նյարդերը, դրամական միջոցները՝ մենք դուրս ենք գալիս մրցապայքարից՝ ապացուցելով, որ «Ալյանս» կուսակցությունը իրական, արտահամակարգային ընդդիմություն է՝ վերապահելով արմատական պայքար ու ժողովրդական ալիքի ձևավորման հանձնառություն, եթե Աստված մի արասցե նրանք հաղթեն այս ընտրություններում»,- ասել է Ուրիխանյանը։ |

«IMEI համակարգի կարգավորում. հարցը տեխնոլոգիան չէ, այլ՝ պետական կարգավորման որակը»․ Տիգրան Ջրբաշյան
8411:18
«Մեր Երևանն այս կոկիկ և խնամված տեսքն ուներ»․ Քրիստինա Վարդանյան
8809:48
«Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
8709:42
Սպասվում է կարճատև անձրև, առանձին շրջաններում՝ կարկուտ
9608:30
«Պայմանագրային զինծառայող Ռ.Խ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձպեռնվել է քրեական վարույթ»․ Կիմա Ավդալյան
209Երեկ, 22:48
Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
251Երեկ, 20:30
