«Ամեն բան սկսվել է «Արցախի հարցով նշաձողը պետք է մի քիչ իջեցնել» արտահայտությունից». Ռոբերտ Քոչարյան
![]() Սիսիանում նախընտրական քարոզարշավի ժամանակ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հիշեցրեց, որ Արցախի հետ կատարվելիքի մասին հրապարակավ խոսում էին 2022-ին։ «Մեկուկես ամիս Ֆրանսիայի հրապարակում անդադար, գիշեր-ցերեկ ասում էինք՝ վտանգ կա։ Ամեն բան, հիշում եմ, սկսվել է խորհրդարանում ասած մեկ նախադասությունից, այն էր՝ Արցախի հարցով նշաձողը պետք է մի քիչ իջեցնել։ Իրեն ճանաչելով՝ հասկացանք, թե իրականում ինչ է նշանակում նշաձողի իջեցումը։ Դուրս եկանք հրապարակ, բայց չկարողացանք բավարար մարդ հավաքել, համոզել։ Ու երբ Ֆրանսիայի հրապարակի շարժումը հուլիսին մարեց, հոկտեմբերին 6-ին գնաց ու ստորագրեց այդ տխրահռչակ հայտարարությունը, ինչով Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս, ու դրանից հետո կորցրեցինք Արցախը»,- նշեց ՀՀ երկրորդ նախագահը։ Ընդդիմադիր գործիչն ընդգծեց նաև՝ Փաշինյանի ամեն հայտարարության հաջորդում է ողբերգություն, հետևաբար Սյունիքի հարցով պետք է զգոն լինել ու որևէ հարցում որևէ կերպ ՔՊ-ին հնարավորություն չտալ։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
