Երևան`   +11 °C
Այսօր`   Երեքշաբթի, 26 մայիսի, 2026 թ.

«Ռուբեն Վարդանյանն ասում էր` ժողովրդի հետ պետք է քաղաքակիրթ լեզվով խոսենք». Սենոր Հասրաթյան

57
Այսօր, 02:06
«Ռուբեն Վարդանյանն ասում էր` ժողովրդի հետ պետք է քաղաքակիրթ լեզվով խոսենք». Սենոր Հասրաթյան

Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «2020թ. 44-օրյա պատերազմից երկու տարի հետո էր: Արցախի Հանրապետության նորանշանակ պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ մտքեր էինք փոխանակում երկրում ստեղծված հետպատերազմյան վիճակի շուրջ: Զրուցում էինք ժողովրդի հետ աշխատելու ձևերի ու մեթոդների մասին: Ասաց.
-Ժողովրդի հետ պետք է քաղաքակիրթ լեզվով խոսենք, մարդկանց հասկացնենք ստեղծված վիճակի բարդությունը, ավերվածը կառուցենք փոխադարձ հասկացողության հիմքի վրա...
-Պարոն Վարդանյան, մենք բոլորս միասին գտնվում ենք 10 հազար մետր բարձրության վրա թռչող մի ինքնաթիռի մեջ, որը՝ շարժիչները չգործելու պատճառով, սրընթաց գահավիժում է,- հակադարձեց ներկաներից մեկը և շարունակեց:- Նման իրավիճակում ցանկալի է ոչ թե ժողովրդի հետ խոսել քաղաքակիրթ լեզվով, այլ, անգամ մտրակելով, նրան հասկացնել, որ ստեղծված պայմաններում լռելն ավելի օգտակար է, քան վայնասուն բարձրացնելով խուճապ տարածելը...
Լսեց, բայց չհամաձայնեց... Նա նախընտրում էր լսել և լսելի լինել...
...Այսօր Մեծ անհատի՝ Ռուբեն Վարդանյանի ծննդյան օրն է...
Շնորհավոր...»:

Աղբյուրը`   Սենոր Հասրաթյան