ԱՄՆ-ի կրոնական ազատությունների հանձնաժողովի 2026 թվականի զեկույցը դատապարտել է Արցախի եկեղեցիների ոչնչացումը
![]() ԱՄՆ-ի կրոնական ազատությունների հանձնաժողովի 2026 թվականի զեկույցը, որտեղ ամփոփվել են 2025 թվականի տվյալները, դատապարտել է Ադրբեջանին՝ հայկական կրոնական ժառանգության ոչնչացման և կրոնական ազատության բազմաթիվ խախտումների համար։ Զեկույցում նշված է, որ Լեռնային Ղարաբաղում և հարակից տարածքներում գտնվող պատմական հայկական կրոնական վայրերը շարունակում են մնալ վտանգված՝ 2020 և 2023 թվականներին Ադրբեջանի կողմից այդ տարածքների նկատմամբ վերահսկողության հաստատումից հետո։ 2025 թ․ հուլիսի դրությամբ արբանյակային լուսանկարները հայտնաբերել են 8 ոչնչացված և ևս 10 վնասված կրոնական հուշարձաններ, ներառյալ՝ եկեղեցիներ, գերեզմանատներ և այլ մշակութային կոթողներ։ Բացի այդ, հայ բանտարկյալների հարազատները հայտնում են, որ հայ բանտարկյալներին արգելվում է ստանալ կրոնական պարագաներ, այդ թվում՝ Աստվածաշունչ, թեև ադրբեջանական կառավարությունը պնդում է, որ կալանավորներն ունեն կրոնական նյութերից օգտվելու հնարավորություն: Փետրվարին ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) պատվիրակությունը մեկնել էր Ադրբեջան՝ ուսումնասիրելու կրոնական ազատության պայմանները և հանդիպելու կառավարության պաշտոնյաների հետ։ Չնայած Ադրբեջանի կառավարությունը պատրաստակամություն է հայտնել ներգրավվել երկխոսության մեջ, այնուամենայնիվ, այդ ժամանակվանից ի վեր երկիրը որևէ էական առաջընթաց չի արձանագրել USCIRF-ի հանձնարարականների կատարման ուղղությամբ։ ԱՄՆ կրոնական ազատությունների հանձնաժողովը հանձնարարություններ է ուղարկել ԱՄՆ կառավարությանը, որպեսզի Ադրբեջանին պահեն «Հատուկ դիտարկման ցուցակում» (Special Watch List - SWL)՝ «Միջազգային կրոնական ազատության մասին» օրենքի (IRFA) համաձայն կրոնական ազատությունների կոպիտ խախտումներ թույլ տալու կամ դրանք հանդուրժելու համար։ Հանձնաժողովը նման երաշխավորություն է ներկայացնում այն երկրների համար, որոնց կառավարությունները թույլ են տալիս կամ հանդուրժում են կրոնական ազատության լուրջ խախտումներ, թեև այդ չարաշահումները դեռևս չեն հասնում «Առանձնահատուկ մտահոգության երկրների» (CPC) կարգավիճակի շեմին: Ըստ զեկույցի՝ Ադրբեջանը, լինելով այս ցուցակում ներառված 11 երկրներից մեկը (Ալժիր, Ադրբեջան, Եգիպտոս Ինդոնեզիա, Իրաք,Ղազախստան, Ղրղզստան, Մալայզիա ,Քաթար, Թուրքիա, Ուզբեկստան) բնութագրվում է հետևյալ խնդիրներով. կրոնական փոքրամասնությունների նկատմամբ խտրականություն, սահմանափակումներ պաշտամունքի վայրերի նկատմամբ; կրոնական արտահայտման ազատության սահմանափակումներ: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
