Երևան`   +15 °C
Այսօր`   Երկուշաբթի, 25 մայիսի, 2026 թ.

«Գլխավոր բանավեճին պիտի ուղարկեն ոչ թե Նարեկին, այլ՝ Էդգարին»․ Վաչիկ Գրիգորյան

71
Այսօր, 09:42
«Գլխավոր բանավեճին պիտի ուղարկեն ոչ թե Նարեկին, այլ՝ Էդգարին»․ Վաչիկ Գրիգորյան

Լրագրող Վաչիկ Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը. «Բանավեճին Էդգարը՝ Նարեկի փոխարեն, եթե ուզում եք հաղթել սրբապիղծ հողատուին:
Էդգար Ղազարյանն ամենաինտելեկտուալ քաղաքական գործիչն է, դա է պատճառը, որ Պետրոսն այդքան խղճուկ վիճակում էր հայտնվել:
Մի սպասեք, որ որևէ այլ գործիչ Պետրոսին այսպես կարող է դիմակազերծել ու նրա դավաճանական նարատիվները հերթով ոչնչացնել ու այդ ամենն անել փայլուն կատարողականությամբ և Պետրոսի ինքնասիրության հաշվին:
Ոչ ոք Էդգարի ինտելեկտը չունի: Էդգարի մտքի ճկունությունն ու արագությունը՝ բարձր իմացականությամբ համեմված, բնորոշ է արևմտյան լավագույն քաղաքական գործիչներին:
Էդգարը, ցավոք, Հայաստանում համարժեք զրուցակից չունի՝ զուտ կարողությունների տեսանկյունից:
Եթե Ուժեղ Հայաստանն ուզում է հաղթել ընտրություններում, գլխավոր բանավեճին պիտի ուղարկի ոչ թե Նարեկին, այլ՝ Էդգարին, իսկ Էդգարը ուղիղ եթերով շատ հեշտ կհիմնավորի, թե ինչու հենց ինքը, այլ ոչ թե Նարեկը՝ վախենամ նորից Պետրոսի ինքնասիրության հաշվին»:

Աղբյուրը`   Վաչիկ Գրիգորյան