Արթուր Օսիպյանը չի դադարեցնի հացադուլը, մինչև Նիկոլ Փաշինյանը ներողություն չխնդրի
337
Կիրակի, 24 մայիսի, 2026 թ., 18:30
![]() Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը շարունակում է հացադուլը։ Ֆեյսբուքյան էջում տեսաուղերձով այս մասին հայտնել է նրա փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը, որն այցելել է Օսիպյանին «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում։ «Անազատության մեջ գտնվելով՝ նա շարունակում է իր պայքարը և հայտնել է, որ հացադուլից դուրս չի գա այնքան ժամանակ, մինչև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրեն «փախած» անվանելու և իր արժանապատվությունը վիրավորելու համար ներողություն չխնդրի»,– ասել է Հովհաննիսյանը։ Հիշեցնենք՝ Արթուր Օսիպյանը մայիսի 18-ին ձերբակալվել է Փաշինյանի հետ վիճաբանությունից հետո։ Մայիսի 21-ին հայտնի դարձավ, որ Օսիպյանը 2 ամսով կալանավորվել է։ Աղբյուրը` Դավիթ Հովհաննիսյան |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
