Երևան`   +15 °C
Այսօր`   Կիրակի, 24 մայիսի, 2026 թ.

««Ցնցող» նախընտրական ձեռնածություն». Կարեն Հեքիմյան

71
Այսօր, 11:54
««Ցնցող» նախընտրական ձեռնածություն». Կարեն Հեքիմյան

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Ցնցող» նախընտրական ձեռնածություն (մանիպուլյացիա):
Փաշինյան Նիկոլն ուրախ է, որ «Ախալքալաք–Կարս երկաթուղին, Ադրբեջանի երկաթուղու նման այլեւս բաց է Հայաստանից արտահանումների եւ Հայաստան ներմուծումների համար»։
«Ցնցող» նախընտրական լուր է, չէ՞:
Իսկ ի՞նչ կապ ունի Ախալքալաք–Կարս երկաթուղին Հայաստանի հետ: Իրավական առումով, ոչ մի կապ չունի: Ավելին՝ մի քանի տասնյակ տարի Վրաստանի տարածքով Հայաստանից Թուրքիա ավտոբուսներով ուղևորներ են գնում, առևտուր անում և նույն ճանապարհով հետ վերադառնում: Այդպես էր Տեր-Պետրոսյան Լևոնի, Քոչարյան Ռոբերտի, Սարգսյան Սերժի օրոք: Այժմ ՀՀ քաղաքացիները կարող են գնալ Ախալքալաք գնացք նստել և Կարս մեկնել: Իրավական առումով ոչինչ չի փոխվում: Միայն ավտոբուսները կարող են փոխարինվել գնացքներով: Ո՞րն է այստեղ Փաշինյան Նիկոլի դերը: Նույն կերպ վերջինս կարող է ասել, որ այսուհետ ՀՀ քաղաքացիների համար բաց է, օրինակ՝ Բերլին-Դրեզդեն կամ Լոս-Անջելես-Սան-Ֆրանցիսկո երկաթուղին: Դե, հա: Թող ՀՀ հերոս-հարկատուները գնան Լոս-Անջելես, այնուհետև՝ Սան-Ֆրանցիսկո, առևտուր անեն և Լոս-Անջելեսից հետ գան Հայաստան: Նույնը՝ Ախալքալաքի դեպքում:
Մի խոսքով, խաղացեք՝ արդար է: «Այսուհետ» ՀՀ քաղաքացիներին Փաշինյան Նիկոլի շնորհիվ «ամեն տեղ» թողնելու են»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան