Շփումները նվազեցրել է. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Նիկոլ Փաշինյանի մարզային և համայնքային այցերը դիվադադար են անում տեղի բնակիչներին։ Փաշինյանի այցից մոտ 2-3 ժամ առաջ տվյալ համայնք դեսանտ է իջեցվում՝ ոստիկանության և ՊՊԾ գնդի կողմից, 2-3 գազել ոստիկան ու թիկնապահ են լցվում այդ տարածքը, բառի բուն իմաստով՝ սանրում են այն հատվածը, որտեղ պետք է տեղի ունենա հավաքը, և ելույթ ունենա Նիկոլ Փաշինյանը։ Ի դեպ, բժիշկ տիկնոջ հետ միջադեպից հետո Փաշինյանն ակնհայտորեն նվազագույնի է հասցրել քաղաքացիների հետ շփումը։ Նա այցելում է համայնքներ, թաղեր, բայց չի շփվում բնակիչների հետ, միայն ելույթ է ունենում պիկապի վրայից, արագ քարտեզներ է բաժանում ու հեռանում։ Նախօրեին Արարատի մարզում անգամ նրա բարձրախոսն էր փոխվել, Փաշինյանի ձայնը բավական վատ էր լսվում։ Երբեմնի ժողվարչապետը, որ հայտարարում էր, թե Հայաստանում 3 մլն վարչապետ կա, այսօր փաստացի վախենում է շփվել ժողովրդի հետ, քանի որ դրանք, որպես կանոն, սկանդալներով են ավարտվում»։ |

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
170Երեկ, 21:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
292Երեկ, 16:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
273Երեկ, 15:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
287Երեկ, 15:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
191Երեկ, 14:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
294Երեկ, 14:43
