Իրավապահներն Անդրանիկ Թևանյանի ավտոտնակից ինչ-որ փաթեթ տարան
![]() ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները խուզարկություն են իրականացրել քաղաքական գործիչ Անդրանիկ Թևանյանի ավտոտնակում։ «Ֆակտոր»-ը հայտնում է․ «Խուզարկության ավարտին իրավապահները տարածքից դուրս են բերել հատուկ փաթեթավորված իրեղեն ապացույց։ Լրագրողի հարցին, թե արդյոք ավտոտնակից գաղտնալսող սարք է հայտնաբերվել, իրը տեղափոխող քննչական խմբի անդամը հաստատական պատասխան է տվել՝ նշելով, որ ավտոտնակում գաղտնի լսող սարք է հայտնաբերվել։ Այս օպերատիվ-քննչական գործողություններն իրականացվում են Անդրանիկ Թևանյանին առնչվող նոր քրեական վարույթի շրջանակներում։ Նա կասկածվում է պետական դավաճանության, լրտեսության և 622 հազար դոլարի դիմաց օտարերկրյա հատուկ ծառայություններին գաղտնի նյութեր փոխանցելու մեջ։ Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ԱԱԾ-ն խուզարկություններ է իրականացրել նաև նրա տանը և ղեկավարած կուսակցության գրասենյակում»։
|

«Ինչո՞ւ են որոշել Գազայի բնակիչների արյան մեջ թաթախված ձեռքերով դիպչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին». Հակոբ Բադալյան
10416:30
Իսրայելի կառավարությունն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև
11515:05
Արաղչին կոչ է արել չմիջամտել Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակին (տեսանյութ)
13813:53
«Իսրայելը կորցնում է ԱՄՆ-ի «հատուկ դաշնակցի» կարգավիճակը». #Politico
13513:35
«Երևանի կողմից Մոսկվայի հետ հարաբերությունների խզումը կհանգեցնի ծանր հետևանքների հայերի համար». Մեդվեդև
17613:11
«Արևմուտքը Հայաստանին օգտագործում է Ռուսաստանի դեմ». Մեդվեդև
16612:48
