«Հրապարակեք այն ապացույցները, որով մեղադրանքներ եք տարածում իմ հասցեին»․ Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿ-ին
![]() «Մեր իրավաբանները պատրաստում են հակընդդեմ հայցեր, խուզարկության որոշման մեջ այնպիսի անհեթեթ ձևակերպումներ կային, որ անհասկանալի է դառնում, թե ինչու են եկել խուզարկության»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» կուսակցության ղեկավար Անդրանիկ Թևանյանը, ում տանը և գրասենյակում այսօր խուզարկումներ էին իրականացվել։ Լրագրողի դիտարկմանը, թե ԿԸՀ-ն քննում է հետապնդում հարուցելու դատախազության միջնորդությունը․ եթե համաձայնություն տան, ձեզ ձերբակալելու որոշում կկայացնեն, Թևանյանը պատասխանեց․ «Ինչ ղալաթ ուզում են, թող անեն։ Ինձ այս պահին հետաքրքիր է քննչական կոմիտեն։ Գնամ ՔԿ, ասեմ՝ հրապարակեք էն ապացույցները, որով մեղադրանքներ եք տարածում իմ հասցեին։ Մառազմն էն ա, որ իրենք ինձ մեղադրում են պետական դավաճանության մեջ և այնպիսի մահացու մեղադրանքներ են ներկայացնում, որ նշանակում է՝ ինձ օր առաջ պետք ա մեկուսացնեին, հիմա ինձ ասում են, որ ազատ ես»,- հավելեց Թևանյանը։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
