Երևան`   +8 °C
Այսօր`   Երեքշաբթի, 17 նոյեմբերի, 2026 թ.

«Փաշինյանից էլ եմ հարցնելու՝ ինչ է կատարվել, որ հասկանամ պրոբլեմը». Սամվել Կարապետյան

241
Ուրբաթ, 22 մայիսի, 2026 թ., 13:48
«Փաշինյանից էլ եմ հարցնելու՝ ինչ է կատարվել, որ հասկանամ պրոբլեմը». Սամվել Կարապետյան

«Էմոցիոնալ քայլեր, որոնք ճակատագրական կլինեն մեր երկրի համար, չենք անելու»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը։ «Մեր ամեն քայլը շատ լուրջ ուսումնասիրելու ենք, մեծամտություն չենք անելու, տարիների պրոցեսներ են եղել․․․ Կարող ա զարմանաք՝ Փաշինյանից էլ եմ հարցնելու՝ ինչ է կատարվել, որ հասկանանք պրոբլեմները»,- հավելել է նա։