Նորից հարցաքննությունների են կանչում. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է․ «Իրավապահ համակարգի մեր աղբյուրներից տեղեկացանք, որ վերջին շաբաթներին 44-օրյա պատերազմի վերաբերյալ հարուցված քրեական վարույթին նոր շունչ են հաղորդել։ Հարցաքննության են կանչում միջին օղակի զինվորականների, հիմնականում՝ յուրայինների, որպեսզի բարձրաստիճան զինվորականների, պատերազմի ժամանակ պատասխանատու պաշտոնյաների, հիմնականում՝ Գլխավոր շտաբի ներկայացուցիչների դեմ ցուցմունքներ կորզեն։ Մեր աղբյուրները չեն բացառում, որ ընտրություններին ընդառաջ սա ընդամենը պրոֆիլակտիկ, վախեցնելու համար իրականացվող օպերացիա է, որով զինվորականությանը հասկացնում են՝ չմտածեն խաղեր տալ: Սակայն չեն բացառում նաեւ ձերբակալությունները, որով կփորձեն ավելի տպավորիչ դարձնել վախի մթնոլորտը՝ ընդդիմության հետ «խաղեր տվողների» նկատմամբ։ Ի դեպ, ասում են՝ ԳՇ նախկին պետ, վերջերս ակտիվության նշաններ դրսեւորած Օնիկ Գասպարյանն այս պատճառով է ընդհատակ անցել, նրան էլ են հասկացրել, որ տեղը հանգիստ նստի, հակառակ դեպքում «լավ չի լինի»»։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
