Նիկոլ Փաշինյանի քարոզչական վարքագիծը կտրուկ փոխվել է. «Ժողովուրդ»
![]() «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին Նիկոլ Փաշինյանի քարոզարշավում արձանագրված միջադեպերից և, մասնավորապես, Արաբկիր վարչական շրջանում տեղի ունեցած լարված իրավիճակներից հետո վարչապետի քարոզչական վարքագիծը կտրուկ փոխվել է։ Տեղեկությունների համաձայն՝ Փաշինյանի թիմում եղել են մարդիկ, որոնք նրան խորհուրդ են տվել քարոզարշավի ընթացքում երկար զրույցի չբռնվել քաղաքացիների հետ՝ հնարավոր նոր միջադեպերից և սկանդալներից խուսափելու համար։ Եվ ահա երեկ Արարատի մարզում անցկացված քարոզչության ժամանակ նկատելի էր, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիների հետ երկար շփումների չէր գնում։ Կարճ ողջույններից հետո նա հիմնականում խոսում էր բարձրախոսով՝ իր ասելիքը փոխանցելով առանց էմոցիոնալ բռնկումների և ուղիղ բանավեճերի մեջ մտնելու։ Եթե նախկինում Փաշինյանը կանգնում էր, երկար զրուցում քաղաքացիների հետ, լսում դժգոհություններն ու փորձում անմիջական շփման տպավորություն ստեղծել, ապա այժմ պատկերն այլ է՝ արագ քայլք, հեռվից բաժանվող թռուցիկներ, անվտանգության խիստ վերահսկողություն և մարդկանց հետ նվազագույն շփում։ ՔՊ-ում, ըստ տեղեկությունների, Փաշինյանին հորդորել են փոխել վարքագիծը։ Այսինքն՝ նույնիսկ սեփական թիմում հասկանում են, որ փողոցային իրականությունն այլևս այն չէ, ինչ 2018-ին էր։ Մարդիկ այսօր ոչ թե հիացմունքով են մոտենում, այլ պահանջներով, դժգոհություններով և ծանր հարցերով։ Այս կերպ Փաշինյանն ու նրա թիմակիցները փորձում են վերահսկել քարոզչության ընթացքը և հնարավորինս խուսափել այնպիսի իրավիճակներից, որոնք կարող են նոր սկանդալների առիթ դառնալ»։ |

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
170Երեկ, 21:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
292Երեկ, 16:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
273Երեկ, 15:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
287Երեկ, 15:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
191Երեկ, 14:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
294Երեկ, 14:43
