Նարեկ Կարապետյանը երբեք ՌԴ քաղաքացի չի եղել. ԶԼՄ
![]() «Իշխանություն» լրատվականը գրել է. «Քարոզարշավի ամենաթեժ փուլում Քննչական կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի 1-ին համար Նարեկ Կարապետյանին մեղադրելով ՌԴ քաղաքացի լինելու փաստը դիտավորությամբ թաքցնելու մեջ։ Ըստ ՔԿ-ի՝ նա դիտավորությամբ թաքցրել է պաշտոնատար անձի կարգավիճակ ձեռք բերելուն խոչընդոտող՝ օտարերկրյա քաղաքացիություն ունենալու մասին տեղեկությունը։ Սակայն «Իշխանություն» լրատվականի ձեռքի տակ հայտնված բացառիկ փաստաթղթերը վկայում են, որ Նարեկ Կարապետյանը երբեք ՌԴ քաղաքացի չի եղել։ Ավելին, 2024 թվականի «Ռոսռեեստր»-ի տվյալներում նա կրկին ներկայացված է՝ որպես ՀՀ քաղաքացի։ Ռուսաստանի Դաշնության Սահմանադրության 62-րդ հոդվածի և «Ռուսաստանի Դաշնության քաղաքացիության մասին» թիվ 138 դաշնային օրենքի համաձայն՝ ՌԴ քաղաքացին, անկախ այլ անձնագրերի առկայությունից, Ռուսաստանում ճանաչվում է բացառապես՝ որպես ՌԴ քաղաքացի։ Այսինքն՝ եթե անձը ստացել է ՌԴ քաղաքացիություն, ապա իրավահարաբերություններում և հատկապես գույքային գործարքների շրջանակում նա չի կարող հանդես գալ որպես օտարերկրյա քաղաքացի։ Ավելի պարզ, եթե Նարեկ Կարապետյանը իսկապես լիներ ՌԴ քաղաքացի, ապա ե՛ւ ԴԱՀԿ-ի, ե՛ւ Ռոսռեեստրի տվյալներում ներկայացված կլիներ ոչ թե որպես ՀՀ քաղաքացի, այլ ՌԴ քաղաքացի»։ |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
