Պատմաբան Արեգ Սավգուլյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քաղաքական սարկազմ
2026-ի հունիս 15-ին հոգեբույժների մասնագիտական հանձնաժողովն առավոտյան շրջայցի էր դուրս եկել։ Հետընտրական փսիխոզի սուր դրսևորումներով նոր հիվանդներ էին բերել, որոնց անկանոն վարքը խաթարել էր սովորական պացիենտների անդորրը։ N 16 սենյակում զանգվածային հիստերիա էր, այստեղ տեղավորել էին հիմնականում ՔՊ-ական խունտայի պարագլուխները, բացի մեկից, որին պահում էին առանձին N 0 սենյակում։ Հիվանդներից մեկը բղավում էր, որ սենյակում կովիդ է և պետք է հակահամաճարակային քայլեր ձեռնարկել, նա ճերմակ սավանով առագաստ էր հյուսել, իսկ ձեռքերը որպես թիեր էր օգտագործում։ Նրան այդ հարցում օգնում էր աչքերը չռած և գզգզված մազերով ու անկանոն հոգեվիճակով մի աղջնակ, որն իր «prada» պայուսակից հանելով խաղալիք հեծանիվի փոքրիկի մուլյաժը նայեց գլխավորին և առաջարկեց, որ փախնեն միայն երկուսով։ Բժիշկներին ուղեկցող լրագրողներից մեկը նրանց մեջ հազիվ ճանաչեց Արսեն Թորոսիչին և Անահիտ Ավանեսովին։ Հիվանդներից մեկը փաթաթվել էր վերմակի մեջ և բղավում էր, որ ինքը գեներալ Կուտոզովն է և նահատակվել է Բորոդինոյի ճակատամարտում, որի համար Նապոլեոն Բոնոպարտն իրեն Պատվո լեգիոնի շքանշան է հանձնել։ Ապա խնդրեց, որ իրեն վիրակապեն և անընդհատ կրկնում էր, թե սպիտակ խալաթով խաչակիրները (բժիշկներ) ինչո՞ւ չեն զոհվել Ավարայրի ճակատամարտում։ N 0 սենյակում լրագրողների մուտքն արգելեցին։ Նախասրահ ներս մտավ միայն Գլխավոր բժիշկը, որին մոտեցան 5-6 հոգի ամրակազմ աշխուժակներ և ներկայացան որպես անվտանգության աշխատակիցներ և համաձայն պրատակոլի ստուգեցին գլխավորին, ապա ոչինչ չհայտնաբերելով ուրախ-ուրախ սկսեցին պատերի վրա թռչկոտել և տարօրինակ շտապօգնության մեքենայի ձայներ հանել։ Գլխավոր բժիշկը կամաց շշնջաց. «Խեղճ տղաներ» և շարժվեց դեպի գլխավոր դուռը, որը կիսաբաց էր։ Ներսում հոսանքի լարից բռնված ճոճվում էր ինչ որ մեկը, ծերացած և անճանաչելի։ Նա թախանձագին խնդրեց, որ իրեն նորից զննեն և սկսեն 0 կետից։ Նրա պարանոցից կախված էր Մեծ Հայքի մակետը, իսկ առջևի պատին Բիբլիական Արարատի նկարը։ Բժիշկը դիմեց պացիենտին և հարցրեց թե ի՞նչ գանգատներ ունեք։ Փոխարենը պացիենտը Գլխավորին մեկնեց զուգարանի թուղթը և ասաց, որ սա իր կողմից ստորագրված խաղաղության հրովարտակն է և խնդրեց կտորների բաժանել և sms-ների տեսքով ուղարկել իր հպատակներին»։