Երևան`   +14 °C
Այսօր`   Հինգշաբթի, 21 մայիսի, 2026 թ.

«Արցախի հանձնումը հիմա էլ գցում է ԵԱՀԿ միջնորդների գրպանը»․ Էդուարդ Շարմազանով

45
Այսօր, 12:00
«Արցախի հանձնումը հիմա էլ գցում է ԵԱՀԿ միջնորդների գրպանը»․ Էդուարդ Շարմազանով

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլը հիմա էլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների վրա գցեց իր մեղքը։
Լրիվ կրկես է…
Նախկիններից, արցախահայերից, ռուսներից հետո Փաշինյանը հիմա էլ իր կողմից Արցախի հանձնումը գցում է ԵԱՀԿ միջնորդների գրպանը։
Մարդն ասում է՝ Ղարաբաղի հարցի կարգավորման ընթացքում միջնորդները սեղանին դրել են այնպիսի իրավիճակներ, որ բացառվի լուծումը։
Ու սա ասում է նա, ում հրապարակած փաստաթղթերից պարզ երևում է, որ Արցախի հանձնման ու հայաթափման գլխավոր մեղավորն ինքն է՝ Նիկոլ Փաշինյանը։
2019-ի հունիսին համանախագահները Նիկոլին առաջարկել են լուծման տարբերակ, որը Արցախին ընձեռում էր միջանկյալ կարգավիճակ ու հանրաքվեով վերջնական կարգավիճակի հստակեցում։
Ի՞նչ է անում Փաշինյանը…փաստացի մերժում է այդ առաջարկներն ու ասում՝ Արցախը Հայաստան է և վերջ։
Դա հանգեցնում է հազարավոր զոհերի, պարտության ու Արցախի հայաթափման։
Հետևաբար, միջնորդները մեղավոր չեն, հանցավոր մեղավորություն է դրսևորել Փաշինյանը, ում պատճառով էլ Արցախը հայաթափվեց։
Իսկ այդ խարանը չի ջնջվելու երբեք»։