Երևան`   +11 °C
Այսօր`   Ուրբաթ, 22 մայիսի, 2026 թ.

«Նիկոլ Փաշինյանը երկքաղաքացիների դեմ օրենքի խստացմանը դեմ էր». Տիգրան Դավուդյան

50
Այսօր, 01:00
«Նիկոլ Փաշինյանը երկքաղաքացիների դեմ օրենքի խստացմանը դեմ էր». Տիգրան Դավուդյան

Իրանագետ Տիգրան Դավուդյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Երկքաղաքացիների դեմ ՀՀ Սահմանադրության սահմանափակումները սաստկացել են 2015 թ. սկսյալ՝ հիմնականում երրորդ նախագահի նախաձեռնությամբ։ Չգիտեմ ՀՀ մյուս քաղաքական ուժերն այս մասին ի՞նչ կարծիքի են, բայց գոնե Նիկոլ Փաշինյանը և «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը դրան դեմ եմ արտահայտվել։ Նրանք առաջարկում էին, որ վերանայվի ՀՀ Սահմանադրությունը և ՀՀ երկքաղաքացիներին թույլ տրվի ակտիվերեն մասնակցել ՀՀ պետականաշինության գործին։ Մեջբերում 2018 թ. քարոզարշավի օրերի պրն Փաշինյանի ելույթից. «Բայց Սահմադրության մեջ կան կետեր, որոնք կարծում եմ պարտադիր կերպով պետք է փոխել։ Օրինակ ի՞նչ, օրինակ էսօր ասում ա, որ ԱԺ պատգամավոր, էդ ի՞նչ որ տեղ հասկանալի ա, և նախարար կարող են լինել միայն էն մարդիկ, ովքեր վերջին չորս տարում, եղել են միայն ՀՀ քաղաքացի և վերջին չորս տարում մշտապես բնակվել են ՀՀ֊ում։ Հիմա մենք ի՞նչ խնդիր ունենք այս ձևակերպման հետ։ Եթե պատգամավորի դեպքում էս մոտեցումը համարում ենք արդարացված, գործադիր իշխանության պարագայում կարծում ենք, որ սա որոշակի սահմանափակումներ է դնում՝ Սփյուռքի ներուժը ՀՀ կառավարման համակարգում ներգրավելու համար։ Ես չգիտեմ, մենք պետք է մտածենք, որ նույնիսկ պատգամավորի դեպքում, կարելի ա մտածել, էդպիսի բան արժի անել՝ փոխել թե չփոխել։ Սա մի կոնկրետ թեմա ա, որ Սահմանադրության մեջ իմ կարծիքով անպայման վերանայենք»։

Աղբյուրը`   Տիգրան Դավուդյան