Երևան`   +21 °C
Այսօր`   Երկուշաբթի, 29 հունիսի, 2026 թ.

«Հեղինակազրկում են ու այդպիսով ազդում ընտրությունների վրա»․ Արա Պողոսյան

132
Հինգշաբթի, 21 մայիսի, 2026 թ., 10:00
«Հեղինակազրկում են ու այդպիսով ազդում ընտրությունների վրա»․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Ի՞նչ տեխնոլոգիա են կիրառում իշխանությունները.
Սկզբում մարդուն մեղադրում են ամենածանր հանցագործության մեջ։ Ժողովրդի այն հատվածը, որ ամեն գնով պատրաստ է պաշտպանել իշխանություններին, սկսում է հավատալ ու տարածել։
Իշխանությունները չեզոքացնում են օպոնենտներին, հեղինակազրկում են ու այդպիսով ազդում ընտրությունների վրա (երևի Մոլդովայի օրինակ ասելով՝ հենց սա նկատի ունեին)։ Վերջում դատարանում չեն կարողանում ապացուցել, բայց դե արդեն ո՞ւմ է դա հետաքրքրելու»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան