«Արա′, ա′յ կալուգացի Սամո, գերդաստանումդ 6 տղա ունես, ինչի՞ չեն վիրավորվել կամ նահատակվել». Սուրեն Պապիկյան
![]() ՔՊ-ի՝ Վանաձորում կայացած ամփոփիչ հանրահավաքի ժամանակ ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը վիրավորանքներ ու մեղադրանքներ տեղաց Սամվել Կարապետյանի հասցեին. ««Ուժեղ Հայաստան» իրենց հորջորջող մի փոքրիկ խմբակ էլ ծվարել է Լոռիում: Ուրեմն, դրանց կալուգացի առաջնորդը վերջերս 2 անգամ խոսում է Լոռին չհանձնելու, պաշտպանելու, այստեղ ջախջաղիչ հաղթանակ տանելու մասին: Իբր, ինքը խիիիիստ հայրենասեր ա: Արա′, հայրենասեր էիք, 44-օրյա պատերազմի ընթացքում ձեր զավակներին ուղարկեիք առաջնագիծ, ընչի էիք պահում թևի տակ, մամաների փեշի տակ: Լոռեցի 217 հայորդի՝ Հայաստանի քաղաքացիներ, 44-օրյա պատերազմի ընթացքում իրենց գլուխը դրեցին հանուն Հայաստանի Հանրապետության հարատևման, հանուն մեր պետականության, խոնարհումս նրանց: Այդ ստահակները իրենց լակոտներին պահում էին օտար երկրներում, իրենց դղյակերում: Հիմա կալուգացի Սամո′, քեզ հարցնում եմ՝ գերդաստանումդ 6 չափահաս տղա ես ունեցել, 2-ը քոնը, 2-ը ախպորինդ, 2-ն էլ քրոջինդ, ինչի՞ չեն վիրավորվել կամ նահատակվել հանուն Հայաստանի: Դուք ո՞ր երկրի համար եք պայքարում: Դուք Հայաստանի համար երբեք չեք մտահոգվել, դուք դավադիր ստահակներ եք»: |

Նախալեռնային գոտիներում տեղումները կդիտվեն ձյան և թաց ձյան տեսքով (լուսանկար)
11007:06
«Ավելի հեշտ չի՞ քաղաքում օրվա մեջ որոշ ժամերին պարետային ժամ հայտարարեք». Կարեն Վրթանեսյան
13604:00
«Հայաստանում առաջիկա ընտրությունները կլինեն բազա». Արփինե Հովհաննիսյան (տեսանյութ)
157Երեկ, 23:54
Արշակ Կարապետյանին հրավիրել են դատախազություն
160Երեկ, 23:30
«Ալի Աքբար Վելայաթիի ռեզոնանսային հոդվածը». Արա Պողոսյան
149Երեկ, 23:00
Նոյեմբերի 15-ին կբացվի Հայոց ցեղասպանnւթյան հետազոտող Վահագն Դադրյանի թվային արխիվի անվճար հասանելիությունը
224Երեկ, 22:49
