Երևան`   +20 °C
Այսօր`   Չորեքշաբթի, 20 մայիսի, 2026 թ.

«Երբվանից հարց տալ-չհամաձայնվելը դարձավ խուլիգանություն»․ Գեմաֆին Գասպարյան

61
Այսօր, 12:12
«Երբվանից հարց տալ-չհամաձայնվելը դարձավ խուլիգանություն»․ Գեմաֆին Գասպարյան

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նախկին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արտուր Օսիպյանին չեմ ճանաչում, միայն թեթև գիտեմ իր հանրային գործունեության մասին։
Նրա հանդեպ քննչականի մեղադրանքն առնվազն քաղաքականապես մոտիվացված է, այդ տղան անհրաժեշտ է, որ անհապաղ ազատվի, քանի որ իր դեմ առաջադրված մեղադրանքն առերևույթ անհիմն է՝ խուլիգանություն (էդ երբվանից վարչապետի թեկնածուին հարց տալ- չհամաձայնվելը դարձավ խուլիգանություն), նախընտրական քարոզչությանը խոչընդոտել (վարչապետի թեկնածուն ինքն է քայլում բակերով և մոտենում մարդկանց, զրուցում, նորմալ ա, որ մեկ ուրիշն էլ ա որոշում մոտենալ՝ ոչ ձեռքից էր բռնել, ոչ ոտքերից) և բռնություն գործադրելու հրապարակային կոչի համար (բմբլահան անելը շատ ավելի մեղմ քաղաքական արտահայտություն է, քան ուղիղ եթերում սատկացնելու սպառնալիքը, որը ևս համարում եմ քաղաքական հայտարարություն և ոչ բռնության կոչ)»։