Հավաքին մասնակցելու համար ազատել են պաշտոնից. «Հրապարակ»
![]() «Հրապարակ»-ը գրում է. «Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 2023թ․ հոկտեմբերի 19-ին Արթուր Մելիքյանին նշանակել է Այգեձորի միջնակարգ դպրոցի վարչատնտեսական մասի համակարգող, նրա հետ կնքելով աշխատանքային պայմանագիր՝ 5 տարի ժամկետով։ Իսկ մայիսի 14-ին Բերդ համայնքում «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա լինելու համար Մելիքյանին ազատել են պաշտոնից։ Նրա խոսելու տոնից կարելի էր ենթադրել, որ վախեցած է, կաշկանդված։ Զանգահարեցինք Այգեձորի միջնակարգ դպրոցի տնօրեն Հայկ Ծաղկյանին, հետաքրքրվեցինք՝ ե՞րբ է աշխատանքից ազատվել Արթուր Մելիքյանը։ Պատասխանեց՝ մայիսի 14-ին, և հավելեց, որ վարչատնտեսական մասի համակարգողին մարզպետն է նշանակում և ազատում, ինքը չգիտի, թե ինչու են պաշտոնից ազատել։ Նախընտրական քարոզչությանը մասնակցելու համար Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը մայիսի 8-ից արձակուրդ է վերցրել, նրան փոխարինում է մարզպետի տեղակալ Նարեկ Ղուշչյանը: Տավուշի մարզպետարանի ինտերնետային կայքում հրապարակվում են մարզպետի և նրան փոխարինողի որոշումները։ Մարզպետարանի կայքում մարզպետին փոխարինող, մարզպետի տեղակալ Ն․ Ղուշչյանի միակ և վերջին որոշումը հրապարակված է մայիսի 11-ի ամսաթվով, կայքում Ա․ Մելիքյանին աշխատանքից ազատելու որոշում չկա։ Մինչդեռ պաշտոնական որոշումներն ուժի մեջ են մտնում դրանց հրապարակման պահից»: |

ՌԴ ԶՈՒ-ն հարվածել է Շոստկայի և Սումիի մարզի Վորոնեժ գյուղի էլեկտրական ենթակայաններին
11320:19
ԿԸՀ-ն որոշել է դիմել դատարան՝ Սպիտակում Քաջայր Նիկողոսյանի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու համար
11118:24
«Ի՞նչն էր իշխանություններին մտահոգել, որ իրավապահ մարմինները որոշեցին ինձ վկայի կարգավիճակ տալ»․ Լիա Սարգսյան
12217:36
Ադրբեջանցի բլոգերը նմանակում է Նիկոլ Փաշինյանին (տեսանյութ)
14616:42
«Վաղը երկրում շուրջ 50-60 բողոքի ակցիա կանցկացվի». Ֆրանսիայի ՆԳՆ
16116:31
«Ասֆալտով գովազդվող իշխանությունների սարքած ճանապարհն այս տեսքն ունի»․ Դերենիկ Մալխասյան
13216:18
