Վաշինգթոնը պատրաստ է ևս մեկ շաբաթ հնարավորություն տալ դիվանագիտությանը
![]() Միացյալ Նահանգները պատրաստ է Իրանի շուրջ հակամարտության դիվանագիտությանը հնարավորություն տալ մինչև հաջորդ շաբաթվա սկիզբը՝ հետաձգելով ռազմական գործողությունների վերսկսումը մինչ այդ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես խոսում եմ երկու կամ երեք օրվա մասին։ Հնարավոր է՝ ուրբաթ, շաբաթ, կիրակի։ Հնարավոր է՝ հաջորդ շաբաթվա սկզբին։ Սահմանափակ ժամանակ։ Որովհետև նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ»,- պարզաբանել է նա՝ Սպիտակ տանը պատասխանելով լրագրողների հարցերին այն մասին, թե որքան ժամանակ է պատրաստ սպասել, նախքան Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսման հրաման տալը։ Երկուշաբթի օրը ամերիկացի առաջնորդը հայտարարել է, որ որոշել է հետաձգել Իրանի դեմ ռազմական գործողությունների վերսկսումը Կատարի, ԱՄԷ-ի և Սաուդյան Արաբիայի խնդրանքով՝ հղում անելով Թեհրանի հետ համաձայնության հասնելու հնարավորությանը։ |

«Եթե ձեր կանխատեսումն ավելի լավը լինի, քան մերը, ես հրաժարական կտամ». Վահե Հովհաննիսյան (տեսանյութ)
2516:00
«Կառավարությունը, առանց ԱԺ-ի հետ քննարկելու, իրեն իրավունք է վերապահում երկրի փողերից ծախսե՞լ». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
4015:54
«Հասարակությանը պետք է պատասխան»․ Վահագն Սարոյան
7215:12
«Անցյալ տարի 10 մլրդ դրամ մնացել էր վրեքը, որոշեցին Ախուրյանին օգնել». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
8014:30
«Երևանում աշխատանքի գնալը վերածվել է սթրեսային փորձության»․ Սոնա Աղեկյան
7914:24
Ուկրաինան Յակուբովիչին ներառել է ՊՆ Հետախուզության գլխավոր վարչության տվյալների բազայում
12913:43
