Երևան`   +6 °C
Այսօր`   Երեքշաբթի, 19 մայիսի, 2026 թ.

«Ղարաբաղը չեն մարսել ու երբեք չեն մարսելու»․ Միհրան Հակոբյան

111
Այսօր, 04:12
«Ղարաբաղը չեն մարսել ու երբեք չեն մարսելու»․ Միհրան Հակոբյան

Քաղաքական վերլուծաբան Միհրան Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մըսյո կապիտուլյանտն ու նրա շայկան ունակ չեն հասկանալու, որ Ղարաբաղը չեն մարսել ու երբեք չեն մարսելու: Ունակ չեն հասկանալու, որ էս ժողովուրդը խորապես վիրավորված է: Ունակ չեն հասկանալու, որ էս ժողովրդի մեծամասնությունն անասուն չի, ինչպես իրենք են իրենց համոզել:
Էս ժողովուրդը խորապես վիրավորված է, որ իր իսկ ուսերի վրայով իշխանության բերված այս շայկան հաղթանակած հայ ժողովրդին վերածել է պարտված չմոների կույտի, որի փայն էս կյանքում ըստ այս շայկայի՝ ձրի համերգներին փողոցում քեֆ անելն է ու թուլափայ նետված թոշակով ուրախանալը:
Էս ժողովուրդը խորապես վիրավորված է, որ անկիրթ ու անուսում դավաճանների բանդան շան փայ է դարձրել Հայոց պատմությունը, Հայոց սիմվոլական և առավոտից իրիկուն կոչ է անում ուրանալ արդարությունը, ուրանալ սերունդների նպատակը, ուրանալ նախնյաց ձեռքբերումներն ու զոհողությունը, ուրանալ այն ամենը, ինչը հայ մարդուն զատել է ճորտից, զատել է անասունից:
Էս ժողովուրդը խորապես վիրավորված է, որ 21-րդ դարում իր իսկ ձեռքով իշխանություն է տվել առանց Համբո մնացած մի Գիքորի, որը ցանկանում է բոլորին իջեցնել իր մակարդակի, բոլորին դարձնել հանցակից: Ինքը հո՞ բոլորից լավ գիտի, թե ինչ է արել ու որպես ինչ է ֆիքսված պատմության մեջ:
Էս ժողովուրդը խորապես վիրավորված է, որ առնետի բնազդով առաջնորդվող մի շայկա, որը պետությունը շփոթել է գոմի հետ, փորձում է մի ամբողջ ժողովրդի դնել անասունի տեղ ու ստիպել մի ամբողջ ժողովրդի հաճույք ստանալ պարտված փալաս լինելու կարգավիճակից:
Համաշխարհային պատմությանը հայտնի չէ դեպք, որ ժողովրդի խորապես վիրավորվածությունն անցնի-գնի կամ անհետևանք մնա: Երևանի փողոցներում տեղի ունեցողը դեռ ձնծաղիկներն են, վիրավորվածության մխացող սերմերն են, իսկ գլխավոր ժայթքումն առջևում է: Թուրքի առաջ կըզած այս ոչնչություններին դեռ սպասվում է առերեսվել իրենց արածի ու չարածի հետ: Պատասխանատվությունից չեն փախչելու, պրծում չունեն՝ անկախ նրանից, թե գիտակցո՞ւմ են այս պահին, թե՞ չեն գիտակցում:
Իսկ մինչ այդ դեռ վայելելու ենք կնաբարո որձերի ճղճղոց, դիմակավորված մայմունություններ, ահաբեկչության և սպանության փորձերի իմիտացիաներ… այն ամենը, ինչ բնորոշ է հեղինակազրկված դիկտատորիկներին»:

Աղբյուրը`   Միհրան Հակոբյան