Երևան`   +16 °C
Այսօր`   Երկուշաբթի, 18 մայիսի, 2026 թ.

«Վարչապետը պիտի ինքնատիրապետում ունենա»․ Կարինե Հարությունյան

66
Այսօր, 17:48
«Վարչապետը պիտի ինքնատիրապետում ունենա»․ Կարինե Հարությունյան

Լրագրող Կարինե Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Նիկոլ Փաշինյանը քաղաքացուն ասում է՝ եթե դուք Ռոբն եք, ձեզ կզզացնելու եմ, սրան կզզացնելու եմ, նրան․․․
Վարչապետը պիտի ինքնատիրապետում ունենա, ոչ թե իրեն պահի անգետ խուլիգանի պես։ Հասկանալի է, որ անկախ հնչած մեղադրանքներից, Փաշինյանը կարող է իր տեսակետը ունենալ ու համաձայն չլինել իրեն հասցեագրված մեղադրանքների հետ, բայց օգտագործել նման բառապաշա՞ր, մատ թափ տալ մարդկանց վրա։ Ասենք, սա նորություն չի, չէ՞։ Մի ժամանակ էլ ասֆալտին էր ծեփում, պատերով էր տալիս․․․
Ինչո՞ւ եմ մտածում, որ նրանք, ովքեր պաշտպանում են նման փողոցային բառապաշարի սիրահար մարդուն, նրանք էլ նույն ձևով կվարվեին, եթե իշխանություն ունենային»։