Երևան`   +18 °C
Այսօր`   Երկուշաբթի, 18 մայիսի, 2026 թ.

«Ընտրություններից առաջ անհրաժեշտություն է Կանդազի ազատ արձակվելը»․ Նաիրի Հոխիկյան

56
Այսօր, 12:36
«Ընտրություններից առաջ անհրաժեշտություն է Կանդազի ազատ արձակվելը»․ Նաիրի Հոխիկյան

Լրագրող Նաիրի Հոխիկյանի ֆեյսբուքյան գրառումը. «Պատերազմի հերոս Արթուր Ավանեսյանը (Կանդազ) գրեթե 1 ամիս կալանավորված է առերևույթ քաղաքական հետապնդման պատճառով։
Այս ընթացքում արդյո՞ք եղել է Կանդազի կալանքի դեմ բողոքարկում, խափանման միջոցը փոխելու միջնորդություն, և ի՞նչ ընթացք է տալիս դատարանը։ Ես չեմ հանդիպել Կանդազին ազատ արձակելու համար իրավական միջնորդության մասին լուրերի։ Եթե եղել են, խնդրում եմ հուշել։
Ընտրություններից առաջ ուղղակի անհրաժեշտություն է Կանդազի ազատ արձակվելը, քանի որ նա հանրության մեջ ունի բարձր հեղինակություն և կարող է ոգևորել ժողովրդին՝ իշխանության դեմ պայքարում։ Բնականաբար, դրանից էլ վախենում է Նիկոլ Փաշինյանը»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան