Ուկրաինայում պատրաստվում են ձերբակալել Զելենսկու կնոջը. «ՌԻԱ Նովոստի»
![]() Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոն (NABU) և կոռուպցիայի դեմ պայքարի մասնագիտացված դատախազությունը (SAPO) պատրաստվում են ձերբակալել նախագահ Վլադիմիր Զելենսկու կնոջը՝ Օլենային։ Այս մասին հայտնել է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Ռուսաստանի իրավապահ մարմինների աղբյուրին։ «Կոռուպցիայի դեմ պայքարի մարմինները բավարար հիմքեր ունեն Զելենսկու կնոջը ձերբակալելու համար։ Առաջին քրեական գործը հարուցելու որոշումը ներկայումս կայացվում է», - գործակալությանը հայտնել են։ Աղբյուրի խոսքով՝ սա գաղտնիք չէ Ուկրաինայի առաջնորդի համար։ Ասում են, որ նա ուժեղացրել է իր ընտանիքի անվտանգությունը և սկսել է «սակարկել» արևմտյան գործընկերների հետ, նշվում է հաղորդագրության մեջ։ Ինչպես լրագրողներին հայտնել են, ուկրաինացի քաղաքական ռազմավարագետները խորհուրդ են տալիս նախագահին պաշտոնապես և հրապարակայնորեն ամուսնալուծվել նրանից և լրատվամիջոցներում տարածել այն միտքը, իբրև թե Օլենան վերջին յոթ տարիների ընթացքում առանձին է ապրում ամուսնուց։ Ինքը՝ Զելենսկին, իբր, այս իրավիճակը դիտարկում է բացառապես իմիջի վնասման տեսանկյունից։ |

«Ճապոնիայի բրենդը պրոֆեսիոնալիզմն է․ իսկ ի՞նչ ունենք Երևանում»․ Քրիստինա Վարդանյան
6214:00
«Սա Գյումրին է». Գոհար Պապիկյան (տեսանյութ)
9113:06
Agence France-Presse-ը կիբերհարձակման է ենթարկվել
18910:06
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
13607:06
«Հավաքական ազգը չի կարող հավաքական ինքնասիրություն չունենալ». Միհրան Հակոբյան
185Երեկ, 23:54
Արփինե Հովհաննիսյանը պատրաստել է ինքնակամ կառույցների հաշվառման ժամկետի երկարաձգման օրենսդրական առաջարկություն (տեսանյութ)
173Երեկ, 23:36
