«Արել են ամեն ինչ, որ նույնիսկ իմ կապերով պատերազմը կանգնեցնելու հնարավորություն չունենամ». Ռոբերտ Քոչարյան
![]() Չարենցվանում «Հայաստան» դաշինքի՝ քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանին հարց ուղղվեց, թե ինչո՞ւ ինքը 2020 թվականին պատերազմը չի կանգնեցրել: Նա պատասխանել է. «Այդ ժամանակ պաշտոն չունեի: Փորձեցինք Ղարաբաղում ինչ-որ բան անել, բայց ամեն ինչ արեցին, որ հնարավորություն չունենանք որևէ կերպ ազդելու պրոցեսի վրա: Նույնիսկ մի պահ մտածեցի, որ պետք է Մոսկվա թռչել և փորձել գործընկերներին համոզել, որ հնարավորինս արագ պատերազմը կանգնեցվի: Բայց քովիդի ժամանակ էր և առանց թեստերի հնարավոր չէր ինքնաթիռ նստել: Լրիվ առողջ էի, հանձնել եմ թեստը, բայց ստացել եմ պատասխան, որ ես ունեմ քովիդ»,- հայտարարել է Քոչարյանը՝ ընդգծելով, որ դրանից հետո ինքը մի քանի անգամ թեստեր է արել, որոնք բոլորն էլ բացասական են ցույց տվել: «Նույնիսկ այդ ճանապարհով արել են ամեն ինչ, որ նույնիսկ իմ կապերով պատերզմը կանգնեցնելու հնարավորթյուն չունենամ»,- հավելել է Քոչարյանը: |

«Ինչո՞ւ են որոշել Գազայի բնակիչների արյան մեջ թաթախված ձեռքերով դիպչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին». Հակոբ Բադալյան
10416:30
Իսրայելի կառավարությունն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև
11515:05
Արաղչին կոչ է արել չմիջամտել Հորմուզի նեղուցում տիրող իրավիճակին (տեսանյութ)
13813:53
«Իսրայելը կորցնում է ԱՄՆ-ի «հատուկ դաշնակցի» կարգավիճակը». #Politico
13513:35
«Երևանի կողմից Մոսկվայի հետ հարաբերությունների խզումը կհանգեցնի ծանր հետևանքների հայերի համար». Մեդվեդև
17613:11
«Արևմուտքը Հայաստանին օգտագործում է Ռուսաստանի դեմ». Մեդվեդև
16612:48
