«Անհիմն են Մինսկի խմբի իներտ դիրքորոշումների համար ՀՀ-ին մեղադրելու մասին հայտարարությունները»․ Գարիկ Քեռյան
283
Շաբաթ, 16 մայիսի, 2026 թ., 18:30
![]() Քաղաքագետ Գարիկ Քեռյանի ֆեյսբուքյան գրառումը. «Շատ միտումնավոր և անհիմն են բոլոր այն հայտարարությունները, որոնք 44-օրյա պատերազմում Մինսկի խմբի համանախագահ պետությունների իներտ դիրքորոշումների համար մեղավոր համարում են Հայաստանին, որը չէր ճանաչել ԼՂՀ-ն: «Մենք կմիջամտեինք, եթե այս պետական կազմավորումը ճանաչված լիներ»,- ասում են պետական այրերը: Հաստատ համոզված եմ, որ, եթե ՀՀ ներկա և նախորդ իշխանություններից որևիցե մեկը ճանաչած լիներ Արցախը, հիմա էլ մեղադրելու էին խաղաղ բանակցային գործընթացը տապալելու, Մինսկի խումբը կազմալուծելու և պատերազմ հրահրելու մեջ: Այսպիսի խիստ «բարոյական» սկզբունքներով է կառուցված միջազգային քաղաքականությունը: Ում, երբ, ինչը որ շահավետ է, այդ էլ ասում են»: Աղբյուրը` Գարիկ Քեռյան |

Աննա Գրիգորյանը, Մանե Թանդիլյանը և Նարեկ Կարապետյանն ամփոփում են այսօրվա իրազեկման ակցիան (տեսանյութ)
170Երեկ, 21:24
Բայդենը Պուտինին համեմատել է քմահաճ դեռահասի հետ, իսկ Զելենսկուն անվանել համառ և անբավարար երախտապարտ
292Երեկ, 16:43
«Եվրոպացիները չեն հասկանում իրենց դերը Ուկրաինայի շուրջ բանակցություններում». Լավրով
273Երեկ, 15:48
Սպիտակ տունը սպառնացել է պաշտպանել Թրամփի կոնտակտները Կոնգրեսի հետաքննություններից
287Երեկ, 15:25
Պնոմ Պենում անցկացվող գագաթնաժողովի լիագումար նիստին Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը
191Երեկ, 14:54
«Ուկրաինայի շուրջ բանակցությունները կկառուցվեն Համատեղ ռազմական խորհրդի նպատակներին հասնելու համար». Լավրով
294Երեկ, 14:43
