«Ուժեղ Հայաստանը» հայց է ներկայացրել Հանրային հեռուստաընկերության դեմ
![]() «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը Հայաստանի հանրային հեռուստաընկերության դեմ հայց է ներկայացրել դատարան։ Կուսակցության կարծիքով՝ հեռուստաընկերությունը զրպարտություն է տարածել՝ լուրերի թողարկման մեջ նշելով, որ ընդդիմության միասնական թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է։ Այս մասին գրում է «Հետք»-ը։ «Մասնավորապես՝ ըստ հայցադիմումի, զրպարտությունը տեղ է գտել Առաջինի լրատվական հեռուստաալիքով 2026թ. մայիսի 3-ին, ժամը 21:00-ին հեռարձակված «Կիրակնօրյա լուրեր» թողարկման շրջանակներում։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը պահանջում է պարտավորեցնել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին, հայցը բավարարվելու մասին դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո, «Հանրային հեռուստաընկերությունը զրպարտել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը» խորագրի ներքո հրապարակայնորեն հերքել զրպարտություն համարվող տեղեկությունները հետևյալ բովանդակությամբ. «2026 թվականի մայիսի 3-ին, ժամը 21:00-ին հեռարձակված «Կիրակնօրյա լուրեր» թողարկման շրջանակներում հրապարակվել են կեղծ տեղեկություններ այն մասին, որ ընդդիմության վարչապետի միասնական թեկնածուն Քոչարյանն է: Հայտնում ենք, որ դա չի համապատասխանում իրականությանը և «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանն է»: Նշենք, որ հայցը դատարան է ներկայացվել երեկ՝ 2026թ. մայիսի 15-ին և դեռ վարույթ ընդունելու հարցը որոշված չէ։ Գործը մակագրվել է դատավոր Գոհար Գրիգորյանին»,- գրում է լրատվամիջոցը։ |

«Անցան ԿԸՀ-ում թվերի կեղծմանը․ ՔՊ-ն չի հաղթել»․ Դավիթ Մանուկյան
4501:06
«Իրենց քաղաքականությունը ներդաշնակեցրել են ադրբեջանական պահանջների և թուրքական նախապայմանների հետ»․ Արա Պողոսյան (տեսանյութ)
8200:06
«Այս ընտրությունների լեգիտիմությունը կասկածելի է առնվազն երեք պատճառով»․ Անի Սամսոնյան
82Երեկ, 23:48
Բլոգեր Միկա Բադալյանին կալանավորելու որոշում է կայացվել
88Երեկ, 23:24
«Արցախի ժողովրդի պայքարը շարունակվում է՝ հանուն իրավունքների, արժանապատվության և արդարության»․ Նժդեհ Իսկանդարյան
88Երեկ, 23:06
«Հեքիաթ պատմողներն այսօր բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայներ կեղծելու վրա»․ Նարեկ Կարապետյան (լուսանկար)
91Երեկ, 23:00
